Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1919




ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵԻՆ

Իմ ազնիվ բարեկամ․ կարդացի հայ-վրացական կոնֆլիկտի առիթով Ձեր հրապարակական նամակը, որ ուղղել էիք ինձ։ Ձեր նամակից անմիջապես հետո սկսվեցին հաշտության բանակցությունները։ Էդ պատճառով ես հետաձգեցի իմ պատասխանը, որովհետև բանակցությունների էս կամ էն ելքը մեծապես ազդելու էին իմ պատասխանի բնավորության վրա։ Այժմ, բարեբախտաբար, հաշտությունն արդեն կայացած է և էլ չի ուշանալ Ձեր պատասխանը։


ՊԱՏԱՍԽԱՆ ՏԻՑԻԱՆ ՏԱԲԻՁԵԻՆ

Իմ ազնիվ բարեկամ և ընկեր․ ներողություն եմ խնդրում, որ ուշացրի Ձեր հրապարակական նամակի պատասխանը։

Ուշացնելու պատճառը, ինչպես հայտնել էի «Ժողովըդի ձայն»-ի № -ում, էն եղավ, որ հենց էդ ժամանակ մեր երկու կառավարությունները սկսեցին հաշտության բանակցություն, և ես սպասեցի դրա ելքին, իսկ դրա էս կամ էն ելքը մեծապես ազդելու էր իմ պատասխանի վրա։ Բարեբախտաբար գործը հաշտությամբ վերջացավ, և երկու կողմից էլ պատրաստակամություն հայտնեցին հրապարակով պարզելու, թե ո՞վ է մեղավոր պատերազմի համար։

Ուրեմն մենք մի որևէ առողջ խոսք ասելու համար