Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պայծառությունը չտարածեիք իրականության կոշտության վրա և չկանչեիք ժողովուրդներին դեպի խաղաղ կյանքը, արդար աշխատանքն ու ընդհանուր եղբայրությունը։

Էսպես բարի և ազնիվ է մտածում և ինքը՝ հասարակ աշխատավոր ժողովուրդը, նրա ամեն մի մարդը՝ մուրճը ձեռքին, արհեստանոցում աշխատելիս, թե արորի մաճը բռնած՝ դաշտում վար անելիս, մի խոսքով, արդար աշխատանքի ամեն մի ճանապարհին և կամ երբ իրիկունը հանգստանում է իր խաղաղ հարկի տակ՝ նստած իր օջախի առջև, իր ընտանիքի ու իր ազատ խղճմտանքի հետ։

Բայց աշխարհքում կառավարություններ կան, իշխողներ կան, որոնք էսպես չեն մտածում։

Մինչդեռ բանաստեղծն ասում է. «Мир—это Бог. Мир—кормилица народов» (В. Гюго). իշխողը ընդհակառակն է ասում. «Мир есть мечта и мечта некрасивая». (Гр. Молтьке).

Եվ, գրեթե, բոլոր իշխողներն էլ էսպես են մտածում, հարկավ՝ մեկը շատ, մյուսը քիչ։ Սրանց իշխողի, տիրողի հաստատուն դիրք է հարկավոր, [իսկ] էդ դիրքի համար փառք ու հաղթանակ է հարկավոր, [իսկ էդ] փառքի ու հաղթանակի համար կոտորած ու պատերազմ է հարկավոր, իսկ կոտորածի ու պատերազմի համար հարկավոր է ո՛չ թե ազատ խղճմտանքով, ինքնուրույն մտածող ու առողջ դատող մարդ ու ժողովուրդ, այլ միապաղաղ մի զանգված՝ անկամք և հնազանդ ու հլու ամեն մի հրամանի, նույնիսկ կոտորածի։

Եվ երբ հարկավոր են համարում՝ հարայ են գցում, աղաղակով ու աղմուկով հավաքում են մարդկանց, հարբեցնում մի որևէ սուտով, մի որևէ լոզունգով, ժողովրդից ստեղծում են ամբոխ, ստիպում են գոռալ իրենց թելադրությունով ու տանում են էն տեսակ գործերի, որոնց նա՝ ժողովուրդը, արդար աշխատանքով ապրող մարդը, չէր գնալ երբեք իր ազատ կամքով ու խղճմտանքով...

Սրանից հետո՝ իբրև աքսիոմա ասում են. «Ամեն մի