մինչև այժմ Ընկ<երության> բուն նպատակի համար, խեղճ գրողին օգնել, մի կոպեկ անգամ չեն ծախսել։
Եվ է՛ս վարչության անդամը, Ընկերության էնքան էական ու իրական իրավունքները ոտի տակ տալուց հետո, էս նիսիա, պլատոնիք բացականչությունն անելով մի չի էլ մտածում, թե ախր Ընկերության վարիչները, մինչև անգամ եթե ուզեին էլ, ի՞նչ իրավունքով պետք է մինչև այժմ ծախսեին Ընկերության մի կոպեկն անգամ, քանի որ դեռ չի քննվել ու հաստատվել Ընկերության ֆոնդի կանոնադրությունն ու նախահաշիվը, և, նույնիսկ, հենց էսօր ընդհանուր ժողով է նշանակած, իմիջիայլոց, և նախահաշիվը հաստատելու համար, և էդ նախահաշվի տակ ստորագրած է և ինքը պարոն Ե. Լալայանը, որպես ժամանակավոր քարտուղար։
Ընդհակառակը, թեև դեռ էս դրությանը, երբ արտակարգ դեպք է եղել, վարչությունն էլ արտակարգ ժողով է հրավիրել և միջամտել է, օրինակ Արասխանյանցի դեպքը։
Մի՞թե կարելի է, մի՞թե թույլատրելի է էսքան անբարեխղճություն, էս տեսակ զարմանալի վարմունք ու վերաբերմունք։ Թշնամու վերաբերմունք, էն էլ Ընկերության մոտիկ մարդկանց շրջանցում։
Բայց հուսահատվելու ոչինչ չկա։ Կա մի բազմություն, նոր մարդկանց բազմություն, որոնց սրտումն է գրած էս Ընկերության հիմքը, նրանց համար անհրաժեշտություն է և նրանցն է էս Ընկերությունը։ Նրանք կպահեն ու կպահպանեն։ Նրանք ոչ թե իրավազուրկ կանեն, այլ կընդլայնեն սրա առանց էն էլ լայն իրավունքները, ոչ թե կնախատեն սրա գրական, գիտական, պատմական և այլ տեսակի երեկույթների համար, այլ ավելի ու ավելի կլցվեն ու կկենդանացնեն, ոչ թե կնախատեն Սայաթ-Նովայի և նմանների համար, այլ հոսանք կառնեն, կգան ուժ տալու և նրանց երկերն ու երգերն ուսումնասիրելու կամ հրատարակելու, և նրանց արձանները կանգնեցնելու և ուրիշ դեռ շատ գրական, գիտական, կուլտուրական գեղեցիկ գործեր կատարելու,