Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրական ընկերության կանոնադրությունից մի երեք կետ արտագրելով՝ ընդգծում է առաջին ու երրորդ կետերը, որոնք խոսում են Ընկերության անդամների նյութական ապահովության մասին և թողնում է երկրորդը, որ խոսում է նրանց մտավոր, բարոյական և գեղարվեստական զարգացման մասին։

Էնքան կամովին կույր կամ անգետ է ձևանում, ասելով թե՝ Հայ գրողների ընկերության նպատակից բոլորովին դուրս է գրադարան ունենալը կամ կշտամբելով երեկույթներ կազմակերպելու և դասախոսություններ կարդալու համար, և կամ նույնիսկ հրատարակություններ անելու համար, որ չի ուզում նկատել, թե էդ իրավունքներն օրենքով տրված ու տպված են Ընկերության կանոնադրության մեջ (§2 և §3) և որ նա իրավունք ունի և՛ հրատարակություններ անելու, և՛ գրադարաններ կազմակերպելու, և՛ ընթերցարաններ, և՛ հասարակական դասախոսություններ, և՛ գիտական արշավանքներ, և՛ համերգներ, և՛ ներկայացումներ և այլն, և այլն։

Հրապարակախոս-քաղաքատնտես Արասխանյանին կամ, ավելի ճիշտը, նրա գրադարանը՝ կապեղով Ազգագրական Ընկ<երության> հետ, էդ նույն իրավունքից զուրկ է հրատարակում Հայոց գրական ընկերությունը, չնայելով որ սրա մեջ կանոնադրությամբ մտնում են և գեղարվեստական գրողները, և գիտնականները, և հրապարակախոսները։

Եվ էս ամենն, ասում եմ, անում է կամովին անգետ ձևանալով, որովհետև անկարելի բան է, որ նա չգիտենա, թե էս բոլոր իրավունքները, որ ինքը ժխտում է, ունի Հայոց գրական ընկերությունը։ Անկարելի բան է, որ նա չգիտենա, որովհետև նրա անունը տպված է հիմնադիրների շարքում և վերջապես, ո՜վ զարմանք, նա Գրական ընկերության վարչության անդամն է նույնիսկ։

Եվ էս վարչության անդամը, էս ամենից հետո, ինչ որ լսեցիք, ճգնում է մի բարի խոսք բացականչել։ Եվ բացականչում է, թե, որ գլխավորն է, վարչության ներկա վարիչները