Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ցանկության և նրանց ներկայացուցիչների մասնակցության։

Վստահությամբ ընդառաջելով հասարակական ուժերին, կառավարությունը բավականանում է միայն երկրի բարձր իշխանության՝ Ժողովրդական կոմիսարների խորհրդի օրինական հսկողությամբ և տրամադրում է նրան ազատորեն օգտվելու իր նպատակների համար պետական բոլոր տեխնիկական հարմարություններից։

Կոմիտեի նախագահությունը հաշվետու է ընդհանուր ժողովին, նորա միջոցով հասարակության, որին ներկայացնելու են երկրի տնտեսական վիճակին վերաբերող փաստերը, տվյալներն ու նրա գործունեության տպագիր հաշիվները։

<2>

Հայրենակիցնե՛ր.

Ներկայացնելով ձեր երկրի ու ժողովրդի տագնապալի վիճակն ու դիմելով ձեր շուտափույթ ու գործոն աջակցության մեր ձեռնարկած հասարակական աշխատանքին, մենք չենք ծածկում մեզանից սպառնացող աղետի չափն ու մեր պատասխանատվության ծանրությունը։

Կարիքի կրկնակի գիտակցությամբ մենք դիմում ենք հասարակական օգնության և տնտեսական շինարարության գործին մեր հայրենիքում, որտեղ ծառացած է ամբողջ ժողովրդի ֆիզիկական գոյության պարզ և շեշտակի խնդիրը։

Մենք հավատում ենք, որ մեր հայրենակիցների և մասնավորապես արտասահմանյան հայ գաղութների միահամուռ և անվերապահ աջակցությամբ, պիտի կարողանանք ոչ միայն մաքառել սովի դեմ, այլև նպաստել երկրի արդյունաբերական ուժերի զարգացման, որոնք վերջապես հանելու են մեզ մուրացկանի և գաղթականի վիճակից և