Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[Դպրոցների] Շենքերը մեծ մասամբ անտանելի են։ Սրա հետ միասին լսեցեք և էն վկայությունը, որ ծրագրային նյութերը թերի են ավանդվում։

Հիմի նայեցեք [հայ]ուսուցչի դասագնի ցանկին՝ սկսվում է 5 ռուբլուց։ Ուզում եք 5-ն էլ թողնենք, 6<-ն> էլ, 7, 8<-ն> էլ, սկսենք 10-ից։ Գիտեք ի՞նչ կնշանակի սա։ Ռոճիկ։ Գյուղ<ական> ուսուցիչն<երը> առհ<ասարակ> 30 ժամից ավելի են պարապում, շաբաթը՝ <էջ> 38։ Էն էլ, ասում է, կանոնավոր չեն ստանում, և ստիպված ապառիկի դիմելով, ավելի թանկ են վճարում ու ընկնում նեղության մեջ (էջ 39), և էն մարդկանց գրեթե կեսը (117-ը) ամուսնացած մարդիկ են, ընտանիքի տեր։ [Ապա նրա բարոյապես անպաշտպան ու անապահով]․․․ Հոգաբարձությունը չէր պայքարում։

Եվ շատ բնական կերպով էս վկայություններին հետևում են հետևյալ տողերը։

«Ուսուցիչների սրտերը տաք չեն դպրոցների վրա։ Գիտեն, որ մի քանի ամիս են մնալու <էջ> 20։ Կան հոգնածներ, որ մեծ պահանջ են զգում հանգստի, թոշակի, կան և դառն փորձառության տեր մարդիկ, որոնք տասնյակ տարիներ շարունակ դառնացրել են նաև դեռահաս սերունդների կյանքը <էջ> 38։

Սրան ավելացրեք պետական դպրոցների աճումը…