1 9 1 4
ԱՌԱՅԺՄ
Առաջիկային թողնելով մի քանի տխուր փաստեր հրապարակելու և պարզելու գործը, և ցույց տալու, թե անաղարտ գործելուց հետո էլ ինչքան է դժվար մաքուր անուն պահելը մեր միջավայրում, առայժմ ստիպված եմ էս մի քանի տողը գրելու։
Էն բոլոր ընթերցողները, որոնք դժգոհ են մեր էսօրվա մամուլից ու հրապարակախոսներից, թե անձնական դրդումներով ու կիրքով են առաջնորդվում կամ կուսակցորեն, պետք է իմանան, որ մեր երեկվա մամուլն էդ կողմից անտանելի էր ուղղակի։ Նեղ անձնականը, կիրքն ու դառնությունը միշտ անպակաս են եղել նրա էջերից։ Եվ Բաքվի «Արևը», որ մի շարք հետաքրքրական առաջնորդողներով հաշիվ է տեսնում, թե մենք ի՛նչ ենք ժառանգել մեր նախորդներից, լավ կաներ՝ աչքաթող չաներ էս տխուր ժառանգությունը։ Այո՛, նեղ անձնականը, կիրքն ու դառնությունը երբեք չեն պակասել մեր մամուլի էջերից, և հրապարակախոսներից մեծ մասի ձեռքին մամուլը եղել է հալածանքի, զրպարտության ու անվանարկության մի զենք։ Շատ ազնիվ հալածվածների թվումն է եղել և մեր դժբախտ գրականությունը։ Գրող լինելուց թե գրականությունը սիրելուց՝ ես էլ էն գլխից, դեռ նոր գրականության