Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ մտած օրից, հաճախ դուրս եմ եկել մեր մամուլի դեմ, և ամենից շատ «Մշակի» դեմ, որովհետև ամենից շատ էլ նա է հալածել մեր գրականությունը։ Նոր «Մշակն» էլ հին «Մշակի» էս այլանդակ տրադիցիային հավատարիմ (և, կարծեմ, միակ բանը, որին հավատարիմ մնաց) - շարունակեց իր ցավալի ընթացքը։ Եվ երբ մեր գրականությունը երկար տարիների ջանքերից հետո ունեցավ մի հարկ - Հայ Գրողների ընկերությունը - հենց էդ հարկի վրա էլ կենտրոնացավ ու փուլ եկավ հին թշնամությունը։ Բայց արդեն փոխվել են ժամանակները, գրականությունը կազդուրվել, ուժեղացել էր նոր երիտասարդ հոսանքով, որոշ հասարակության համակրանքով, և հին, ուժից ընկած թշնամուն Գրողների ընկերության ձեռքով դատապարտեց բոյկոտի, ամենածանր պատիժը, որին կարող է մի ժողովրդի մեջ ենթարկվել մի թերթ։

Եվ որովհետև հին կռվի վրա ավելանում էր նաև էն հանգամանքը, որ էսօր ես էի Հայոց գրողների ընկերության նախագահը, բնականաբար, «Մշակն» էլ և հատկապես նրա ղեկավար Հ․ Առաքելյանը՝ իր բոլոր զենքերը պետք է ուղղեր իմ դեմ, իսկ նրա զենքերն են՝ սուտը, զրպարտությունն ու անվանարկությունը։ Հին, ծանոթ ու ժանգոտ զենքեր, այլև գարշելի ու կեղտոտ զենքեր, որոնցից վախենալով սովորաբար մեր մեջ տանում են Հ. Առաքելյանին ու մինչև անգամ վախենում են նրանից։ Բայց ես մի քիչ ուրիշ կարծիքի եմ և երբեք նշանակություն չեմ տվել ոչ նրա հայհոյանքին, ոչ զրպարտությանը, մանավանդ չեմ էլ դողում նրա վրա, թե Հ. Առաքելյանի կամ նմանների խնկահոտ բերաններից առնելով՝ ի՛նչ կասի իմ մասին խալխը։ Ինձ համար արդեն կյանքի մի անսասան օրենք կա - եղիր անկեղծ, շիտակ ու բարի, դու էլ զինվիր էս զենքերով, և նրանից հետո անպարտելի ու ապահով ես ամեն չարության ու չարախոսության դեմ, որովհետև ամեն գործ հրապարակ է գալու, որ անկյունում էլ թաքնված