[տննապաստ] տեղեկություն են ստացել հայերի մասին [նշանավոր] Երմոլովի [նման հրամանների] նման են վարվել, ևյ հրամանագրել են՝ ոչ թե գանգատվել հայերի վրա, այլ հավատալ հայերին2։ Եվ էս մարդկանցից ոչ մինը, ինչքան մենք գիտենք, երբեք չի զղջացել իր տածած հավատի ու [վերաբերմունքի] ընթացքի <?> համար [այլ ընդհակառակը փառաբանվել է իր գնացած շիտակ ճանապարհին]։
Էսքան բան անելուց հետո, թե հայերի, թե պաշտոնյա ռուսների մեջ քիչ չի էն անտեղյակ մարդկանց թիվը, որոնք կարծում են թե նոր բան են հայոց կամավորների խմբերն [կամ] ու ռուս-հայկական լավ հարաբերությունները, փոխադարձ հավատն ու հույսերը։ Ահա հատկապես նրանց համար տպագրության ենք տալիս [մոտ հարյուր տարի] մի դոկումենտ, [որ] մի ճառ, որ [արտասանել է հայ] սրանից գրեթե հարյուր տարի առաջ, հայ կամավորների խմբերը դեպի պատերազմ ճանապարհ դնելիս՝ արտասանել է [մեր նշանավոր գիտնական] իր ժամանակի նշան <ավոր> ուսումնական-բանաստեղծ Ալամդարյան քահանան հետագա վարդապետ և Ներսիսյան դպրոցի տեսուչ։ Էս դոկումենտը սիրալիր կերպով մեր տրամադրության տակ է դրել Հ. Գ. ա. քահ. Աղանյանը, որ էս տեսակ դոկումենտների [մի] ահագին ժողովածու ունի, և սրանցից հրատարակել է մինչև էսօր տասերեք մեծ հատոր—Դիվան հայոց պատմության։ Ահա թե ինչ է ասում էդ դոկումենտը, որ գրված ու ասված է 1827 թվականի մայիսի 15-ին։
Բան ասացեալ յատուր օրհնութեան, դրօշակի եւ երդմնեցուցանելով զինքնակամ գունդ զինուորութեանն Հայոց։
Շնորհք ընդ ձեզ և խաղաղութիւն բազմասցի, գիտութեամբն Աստուծոյ և Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ։ Բ. Պետ. ա. 2:
Անցանէ դարն հինգերորդ՝ ո՛վ որբք Հայաստանի՝ յորմե հետէ զրկեալ կամք ի թագաւորութենէ, ի հայրենյաց և