Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


երբեմն Անգլիա, վերջապես նրա հույսը հանգել է Ռուսաստանի վրա։ Ու էն օրվանից, որ [հայ ժողովուրդը] իր հույսը [կապել] դրել է Ռուսաստանի վրա ու նրա հետ վեր կացել, էն օրվանից մինչև էսօր հայ ժողովրդի ամբողջությունը առանց վարանումի ու անշեղ գնում է իր պատմական [արյունոտ] ճանապարհը։ Ու իր ազգային զգացմունքները իբրև հավաստիք իր ազգային զգացմունքների տվել է «Վերք Հայաստանին», որ ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի վերքի մրմուռի հետ միասին մի հզոր ջատագովություն ու օրհներգ ռուս ազգին ու իր ուժին։ Եվ որ սակայն դեռ անծանոթ էր մնում ռուսներին1։ [Ու էդ] Մի գիրք, որ հայ ժողովուրդը պաշտում է տակավին ու իր նոր գրականության հիմնաքարն է համարում։ Նա մինչև էսօր իր եկեղեցիներում ծնկաչոք կարդում է Սիմեոն կաթողիկոսի արտասվախառն աղոթքը Ռուսաստանի հզորության ու ռուսական զենքի հաջողության համար։ Վերջապես մինչև էսօր նա՝ հայ ժողովուրդը, իր տանը, բաժակը ձեռքն առնելիս, բարեմաղթում է, որ Աստված ռսի թագավորի թուրը կտրուկ անի։ Ու Կովկ<ասում> վարած բոլոր պատերազմներում ամեն տեղի հայ ժ<ողովուրդը> ապացուցել է իր էդ զգացմունքի խորությունը, հաստատությունը բազմաթիվ առիթներով։

Դժբախտաբար էս ամենը լավ չեն նկատել ու ըմբռնել Կովկասում ծառայող ռուս պաշտոնյաներից [շատ շատերը] ոմանք, [բայց նրանք] և նրանցից [ոմանք] եղել են էնպեսները, որ նույնիսկ [իրերի բնական ընթացքին հակառակ գնալով] իրենց հակառակ ընթացքով պատճառ են դարձել շատ թյուրիմացությունների ու ժամանակավոր սառնության։ Բայց նրանք, որոնք [հասկացել] պարզ աչքով են նայել գործ[եր]ին ու ճշմարիտ գաղափար են կազմել, նրանց բոլորի վերաբերմունքը եղել է պարզ ու կտրուկ՝ հայասեր։ Նրանք ոչ միայն [հավատացել են] լավ են վերաբերվել հայերին, այլև [հաճախ] երբ [իրենց] դեպք է եղել, որ իրենց ստորադրյալներից մեկն ու մեկից