Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դեպքի պատճառ է դարձել չգիտենալուց, չհասկանալուց, տգիտությունից՝ մենք նրան կներենք, որովհետև մարդը ամենագետ չի, նա էլ մարդ է ու չի հասկացել։ Բայց եթե գործիչը վատությունն անում է դիտմամբ, գիտակցաբար և համառում է նրա վրա ու էդպես է իր կյանքի ճամփեն, էլ ոչ լռելու իրավունք ունենք, ոչ ներելու, քանզի էս դեպքում, ս. Գրքի ոճով ասեմ, մեր գործը չի փչանում, այլ աստուծո գործը՝ մարդ արարածի բարոյական պատկերն է փչանում։

Խոսքիս պատճառը Հայոց գրական ընկերության վերջին ընդհանուր ժողովի էն դեպքն է, ուր պարոն Ե. Լալայանը հանդես բերավ մարդու հիմնական պակասությունները իր մեջ, և երբ ենթարկվում էր զայրույթի ու դատապարտության՝ ժողովականներից ոմանք առաջարկում էին ներողամիտ լինել իբրև գործչի, և ինքը, պարոն Լալայանն էլ պաշտպանվում էր Ազգագրական ընկերության вывеска-ի—ցուցանակի ետևն ու առարկում էր, թե իր համար չի տարել Արասխանյանի ու Հախվերդյանի գրքերը և թե ինքն իր գրադարանը նվիրել է Ազգագրական ընկերությանը։

Եվ թե կուզեք, վերջիվերջո, ընդհանուր ժողովը ներողամիտ եղավ՝ միայն ցավ հայտնելով ու նրա վարմունքն անվանելով անկոռեկտ ու անհարազատ։

Այժմ պարոն Լալայանը նորից հրապարակ է եկել «Հորիզոն»-ի № 72-ում իմ անվանն ուղղած մի գրությամբ, նորից հարուցանում է իրեն համար էնքան վտանգավոր հարցերը, և նորից ցուցադրում է իր կասկածելի առաքինությունները։ Եվ ահա նորից ես էլ հարկադրված եմ միանգամ էլ շեշտելու, թե ինչի վրա է վեճը ու ինչ կարևորություն, ինչ լուրջ կողմ ունի նա, և ոտս մի քիչ էլ առաջ դնելու՝ խոսելու նրա առաքինություններից։

Պ<արոն> Ե. Լալայանին և բոլոր էս դեպքով հետաքրքրվողներին մի անգամ էլ պետք է հիշեցնեմ, որ խնդիրն էն չի, թե էդ գրքերը Ազգագրական ընկերությունն է տարել և ոչ թե Գրական ընկերությունը, այլ խնդիրն էն է, որ էդ