Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանի խորովել են։ [Եվ էնտեղ են հասցրել] Ծնողների առաջ երեխաներին են կոտորել, երեխաների առաջ՝ ծնողներին։

[Եվ] Էսպեսով գազանության են հասցրել նաև շատ հայերի ու կործանել են մեր ցեղը ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես։ Ասում են, իբրև թե թուրք ու քուրդ ժողովուրդը համաձայն չի եղել հայերին կոտորելու, թուրք կառավարությունն է [ստիպել] սարքել․․․ Մի, և կարծեմ միակ, հայտնի քուրդ ինտելիգենտն ասել է՝ քրդերին պետք է ներել էդ բոլոր չարությունները, նրանք ջահել ժողովուրդ են, ջահելություն են անում ․․․․

Մի բարեհոգի անձնավորություն էլ էն կարծիքին է, որ մեղքը քրդերն են․․․

Բայց թողնենք առայժմ էս խաղաղ ժամանակի վեճը, [գանք] թե ով է եղել սկզբնապատճառը կամ ով ինչքան է տուժել, գանք իրականությանը։ Իրական պատկերն էսպես է։ Այժմ էնտեղ՝ Տաճկահայաստան կոչված դժոխքում, գոյություն ունի երեք բանակ։

Առաջին բանակը պատերազմող բանակն է։

Երկրորդ բանակը կանանց ու երեխաների, զանազան տեսակի հիվանդների, քաղցածների, մերկերի ու փախստականների բանակն է, որ և ամենամեծ բանակն է։

Երրորդը՝ գործիչների ու օգնողների բանակն է, որ ամենափոքրն է [սաստիկ փոքր] ու ամենաթույլը։

Պետք է ուժեղացնել քաղաքացիական գործիչների ու օգնողների փոքրիկ ու թույլ բանակը և նպատակահարմար կազմակերպել օգնության գործը։

Տեղնուտեղը ամեն բան տեսնելուց հետո եք համոզվում, թե խելացի և նպատակահարմար կազմակերպություններով ինչքան բան կարելի էր փրկել, և դեռ կարելի է փրկել։

[Մեզանում] Մենք սովորաբար փող ենք ուղարկում։ Բայց ամեն բան չի կարելի փողով անել մի տեղ, ուր [ոչ] չեն վաճառում են, ինչ որ պետք է։ Որտեղի՞ց առնես,