Ախթամարում մեկը սոված փախստականներին երբ փող էր բաժանում, նրանցից ոմանք ետ դարձրին փողը․․․․
— Ինչո՞ւ եք ետ տալիս․․․
— [Փողն] Հապա ի՞նչ անենք․․․
Մի խորհրդակցության ժամանակ, թե ինչ է հարկավոր ժողովրդին, [Արամը] զանազան [բաների թվում] շատ լուրջ համարված բաներից առաջ Արամը ինձ խնդրեց նշանակելու չմոռանալ, որ հազարներով, հասարակ փետի գդալներ ուղարկենք, հասարակ կերակուր եփելու և կամ ուտելու ամաններ ուղարկենք․․․ Էսպես դատարկ բաներ ընկերությունների մտքներով չեն անցել, բայց ինչքան են կարևոր, և [էնպես] փողով անկարելի գտնել էն երկրում։
Պետք է ուժեղացնել գործիչների բանակը տեղում և միշտ կենդանի կապ ու հարաբերություն պահել նրանց հետ։
[Բայց հայ ժողովրդի վրա ծանրանում է․․․]
Բայց [մեզ վրա] կա ավելի մեծը։ [Մեծ պարտականություն կա մեզ վրա] Ուժ տալ ու ամեն կերպ պաշտպանել պատերազմող բանակը։ Մեր երկրում կազմակերպված օգնության հասնել նրա մատակարարության գործին։
Էս երկու բանակները [ապահովելու] հոգալուց հետո միանգամայն ապահովված կլինի երրորդ մեծ բանակը, ժողովրդի բանակը։ Ապահովված կլինի և՛ սովից [և՛ սրից, և՛ հիվանդություններից] ու տիֆից, և՛ թշնամու սրից։
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Լսում են, լսում են [էն բոլոր մարդիկ, որոնց լսելիքն ու խիղճը] ամենքը, որոնք չեն խլացել թնդանոթների որոտումից [ու պատերազմի շռինդից]։ Տեսնում են ամենքը, [նրանք որոնց պայծառ աչքերը վերևից են նայում] որոնք չեն կուրացել [աղմուկով որոտներից բարձրացած փոշուց, թեկուզև հայրենի դաշտերից է էն փոշին] հայրենի դաշտերից բարձրացած փոշուց։