Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայաստանին օգնողը պիտի համոզված լինի, որ Հայաստանը ընդունակ է հազարապատիկը վերադարձնելու աշխարհքին։

[Բարով գնաք] Բարի՜ ճանապարհ, կամ ավելի ճիշտը, բարի գալուստ. որովհետև ես, իբրև Հայաստանի բանաստեղծը, ինձ միշտ էնտեղ եմ զգում։ Եկե՛ք։ Մենք միայն ցավեր չունենք։ Եկեք տեսեք։ Եթե գեղեցիկ է Բոսֆորը, նրան դժար թե զիջանի Արարատյան ծովածավալ դաշտի և երկնահաս Արարատի ու Արագածի բիբլիական վեհությունը։ Եվ իզուր չի մեր երկիրը՝ Հայաստանի բարձրավանդակը, էնքան մոտիկ երկնքին։ Նա մի մեծ խորհուրդ ունի։ Նա իր վերջին տանջանքներն է անցկացնում։ Օգնեցեք, որ ազատվի էդ վերջին տանջանքներից էլ, և մենք կունենանք մի հայրենիք, որտեղից [այլևս ոչ] ուրիշները [կհեռա] չեն հեռանալ ու դուք էլ չեք վերադառնալ։

<ՇԵՔՍՊԻՐԻ ՄԱՍԻՆ>1

Անգլիական [ազգը] ցեղը մեծանում, ցրվում, ծավալվում Է ամբողջ աշխարհքովը մին՝ [բռնում Է] Եվրոպայից սկսած մինչև Ամերիկա, Ավստրալիա ու զանազան հեռավոր կղզիներ։ Նա ոչ միայն փաստորեն կտրում է [իր] կապը իր մայրենի երկրի հետ, այլև ինքնուրույն իշխանություններ է հաստատում հեռավոր գաղթավայրերում։ Կառլ<եյլը> ասում է. Այլևս ոչ մի անգլիական թագավոր չի կարող էդ ցեղի վրա տարածել իր իշխանությունը, [և նրան] և [պահպանել] իր գայիսոնի տակ պահպանել նրա ազգային միությունը։ Եվ միմիայն մի թագավոր կա, որ կարող է ու կարողանում է տիրել [էդ] համատարած անգլիական ցեղին ամեն տեղ ու պահպանել նրա ազգային միությունը, որտեղ էլ որ նրանք լինեն՝ դա Շեքսպիրն է։

Այո՛, էսպես է։ Բայց միայն անգլիական ցեղը չի, որ նա կապում է ու համերաշխության մեջ է պահում։ Նա իր