ցեղի ու ոգու ամբողջականությունը պահպանելով հանդերձ, միաժամանակ բոլոր ժողովուրդներն է մերձեցնում՝ ինչպես անգլիական ազգին, էնպես էլ իրար։ Դրա մեջ է կայանում բանաստեղծության և առհասարակ գեղարվեստի աստվածային ուժը. ամեն մեկի բույրն ու հրապույրը պահպանելով հանդերձ, ամենքին բերել ի մի և բազմազանությունից հորինել մի ներդաշնակ ամբողջություն։
Բայց ո՞վ է ինքը, էս կախարդական զորությունների տերը, էս միանգամայն գեղեցիկ և անմերժելի թագավորը իր [ցեղի] ու բոլոր ցեղերի։ Մի համեստ ու ազնիվ հին ընտանիքի զավակ, որ իրեն մայրենի Ստրադֆորդ քաղաքում [ստացել] առել է շատ համեստ ուսում տեղական հասարակ ուսումնարանում։ 18 տարեկան հասակում ամուսնացել է իրենից մի քանի տարով մեծ մի աղջկա հետ, և ապա թե, ըստ երևույթին, հալածված նաև դժբախտ ամուսնությունից, հեռացել [է], գնացել է Լոնդոն։ Լոնդոնում ծառայել է թատրոնում, ուր ժամանակի ընթացքում դարձել է դերասան և ինքնազարգացմամբ [դրամաներ] պիեսներ է գրել։
[Ո՛չ անկարելի է, որ Շեք ․․․] [մարդկային ամբոխամըտու․․․]
Սակայն միշտ անմահ է մարդկային ամբոխամտությունը, որ աստծու որդիներին հրեղեն կառք[եր]ով ու զորք[եր]ով, շաչյունով ու շառաչյունով է սպասում, մինչդեռ նրանք հաճախ հասարկ փարախներում են ծնվում, և [շատ] հաճախ [նրանց շուրջը բարուրում փալաս․․․] հովիվների աղքատիկ փալասների մեջ են բարուրում։
[Եվ ահա ցանկացան, որ Շեքսպիրն էլ ․․․]
[Եվ երբ մարգարեն իջնում է սարից, նա հրճվանքով չռում է իր անմիտ աչքերը.
- [Դու] Տո, դու մի՞թե մեր հարևան Զաքարը չես... դու ի՞նչ ես, որ մարգարե լինես ..։
— Այո՛, ձեր հարևան Զաքարն եմ։ Ինձ համար հանգիստ արածացնում էի իմ հոտը, բայց ի՞նչ անեմ, Աստված