Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէիք հայտնում վարչության էն նիստերին, ուր խոսք կար էդ մասին, այլ խորհրդավոր լռություն պահեցիք, և հետո, երբ ամեն բան բացվեց, աշխատեցիք էդ ժողովների գոյությունն էլ ուրանալ․ երբ էդ էլ չհաջողվեց, այժմ էլ առանց մի րոպե մտածելու, թե ինչ եք ասում, ասում եք լռեցի, որովհետև հո պարտավոր չէի՞ իմ ծրագիրը բաց անելու…

Էդ տեսակ ծրագիր չի լինիլ, պարոն Ե. Լալայան. և եթե ձեր կարծիքով դա ծրագիր է, ի՞նչ, էն ժամանակ դուք եկել էիք ուրեմն՝ ձեր ծրագիրները ծածկելով ուիիշների ծրագիրներն իմանալո՞ւ…

Պատասխան տվե՛ք։

Նույնպես իսկի խնդիրը 25—30 ռուբլու գումարը չի, որ դուք, պարոն Լալայան, մի քանի անգամ Ազգասիրական ընկ<երության> դահլիճը մտնելու համար առաք Գրական ընկերությունից։ Մենք իր ժամանակին էլ մեր վարչության նիստում ասինք, որ դա ապօրինի պահանջ է, բայց երբ պնդեցիք Ազգագրականի խորհուրդի անունից և հայտնեցիք, թե մինչև անգամ մեր անդամավճարներն արդեն դուք ստացել եք ձեզ ու ձեզ ու ձեզ համար պահարան եք գնել, մենք ասինք՝ թեև էդ ամենը շատ է տարօրինակ, բայց համեցե՛ք, ձեզ լինի։

Եվ սրա մասին իսկի չենք էլ խոսել։ Բայց հետո, երբ դուք հրապարակավ ուրացաք նույնիսկ էս ժողովի գոյությունը, մենք ստիպված եղանք ձեզ հիշեցնելու էս պահանջի պատմությունով․ էս պահանջի պատմությունն էլ բաց արավ էն գաղտնիքը, որ Ազգագրականի խորհուրդը ոչ մի տեղեկություն չունի էդ պահանջից, որ դուք արել եք նրա անունից, և մարդիկ երբ իմացան՝ շփոթվեցին։ Էսքանը իբրև թե հերիք չէր՝ ընդհանուր ժողովում վեր կացաք հայտարարեցիք, թե էդ գումարը դեռ չենք վճարել ձեզ և ինձ ստիպեցիք պարզելու ժողովի առաջ ձեզ համար էնքան ծանր ճշմարտությունը, որ իսկի մեր վճարելուն էլ չեք հասցրել գործը և ձեզ ու ձեզ մեր անդամավճարները վերցրել