Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թագուհու նաժիշտներից մեկն է եղած <1 անընթ.> ֆիտտոն[1]

Սոնետի մեջ նա գանգատվում է իր դերասանական վիճակից, որ արհամարհված մի վիճակ էր էն ժամանակ3, մի խոսքով մի խալխի նոքար, ինչպես մեր Սայաթ-Ն<ովան> էր ասում իրեն համար։ [էսպես էլ երբ նայում եք բոլոր սոնետների մեջ, ինչ որ ասում է իր սիրածներին, նույնը ասում է ամբողջ աշխարհքին][2] [որ ուրիշներին շատ է ուրախություն տալիս, բայց իրեն համար [ուրախություն չկա] քիչ ուրախություն կա]։

Մի մարդ, որ ուրիշներին շատ բարձր հաճույքներ է տվել, իսկ ուրիշներն իրեն շատ վիշտ։

Էդպես է արդեն հանճարի ճակատագիրը, որ միշտ բարձր հաճույքներ տա ուրիշներին՝ սերունդե-սերունդ ուրիշներին, անվերջ ուրիշներին.... Իսկ ինքը երջանիկ է արդեն նրանով, որ [հոգով կապված է] ինչքան էլ տանջվի ու տառապի էս անցավոր կյանքում, իր ամբողջ էությամբ [գիտակցում է, որ հավ<իտյան> կապված է] անանցի հետ է կապված, հավերժականի մասն է անմահ։

[Իսկ] Թե ի՞նչ բան է ինքը հանճարը ըստ էության, ի՞նչ է Շեքսպիրն ինքը, մենք չենք իմանում, չենք էլ իմանալու, և էսօր սրանով զբաղվելու օրը չի, էսօր եկել ենք միայն երկյուղածությամբ գլուխ խոնարհելու նրա մահկանացու աճյունի [առջև] և նրա միշտ անմահ հոգու առջև, որ անդադար վարում է պատերազմներից ամենից մեծն ու սրբազանը, [ահավորը] անվերջ նվաճելով մարդկային սրտերը՝ արդարության, գեղեցկության ու ճշմարտության <համար>, անվերջ ընդարձակելով բանաստեղծության [թագ<ավորության>] պայծառ տիրապետության սահմանները՝ [գազանության] հանդեպ։

  1. Ֆիտոն անունից վեր ինքնագրում տողամեջ մատիտով գրված է նաև Պեմբրոկ անունը:
  2. Մի ուրիշ անգամ ցույց եմ տալու, թե ինչքան նման գծեր կան Շեքսպիրի սոնետների ու Սայաթ-Նովայի երգերի մեջ4։