ինձ հայտնվեց և ուղարկեց, որ խոսեմ Իսրայելի հետ․․․]։
[Ամբոխը չի կարողանում հասկանալ]։
Եվ թեև Շեքսպիրն ինքն էլ իր «Վենետիկի վաճառականի» մեջ ցույց է տալիս, որ հաճախ ամենապարզ ու անպաճույճ արկղի մեջն է [պահ] լինում պահված ամենաթանկ գանձը, այսուամենայնիվ, ասում եմ, մարդկային ամբոխամտությունը [չէր հաշտվում] չհաշտվեց, որ Շեքսպիրը մի հասարակ մահկանացու լինի և կամ թե չէ մեծ գիտնականի դիպլոմ չունենա։
Սրանից էլ ծնվեց հռչակավոր Բեկոնական հարցը, թե Շեքսպիրի գործերը Շեքսպիրինը չեն, այլ Բեկոնինը, որ իր ժամանակին մեծ գիտնական էր ու բարձր դիրքի տեր մարդ։
[Բայց մենք] [Սակայն թողնենք դրանց, որ Շեքսպիրին արժանավայել [շորեր] զգեստներ որոնեն, մենք գնանք Շեքսպիրի ետևից]։
Բայց չէ որ ամեն մի գրողի դրվածքների մեջ, գոնե մասամբ, ապրում է ինքը, գրողը։ Շեքսպիրի սոնետները էս տեսակետից առատ նյութ են պարունակում։ Նրանցից մեկի մեջ՝ Շեքսպիրն իր սիրածին՝ Թուխ կնոջը, ասում է.
Ո՜հ, [իմ սիրուս համար] եթե խռովում ես, իմ բախտից խռովիր, [իմ] նա է մեղավորը իմ չարաբաստ, հոռի արարքների, նա, որ ավելի լավ պայմաններ չստեղծեց իմ կյանքի համար, քան էս հասարակ միջոցները, որոնք իմ մեջ հասարակ վարք ու բարքը զարգացրին։ Դրանից էլ իմ անունը արատավորվում է, և [ինձ] ես [ինքս] ներկարարի պես, զբաղված եմ իմ ձեռքով ինքս ինձ [ներկելով-ապականելով]2։
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Շեքսպիրի սիրած Թուխ [աղջիկը] կինը Եղ<իսաբեթ>