Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է փորձենք վերականգնել մեր առջևը Շեքսպիրի հոգևոր պատկերը, էնպես, ինչպես որ նա հանդես է գալիս իր ստեղծագործությունների ուսումնասիրությունից հետո։


ՀՐԱՊԱՐԱԿԱԿԱՆ ԶՐՈՒՅՑ

«КАВКАЗСК<ОЕ> СЛОВО» ԹԵՐԹԻ Պ. ԽՄԲԱԳՐԻ ՀԵՏ

Հարգելի Յուրիյ Ֆեոդորովիչ.

Ինձ էնպես է թվում, թե ես բավական պարզ եմ տեսնում հայ ժողովրդի պատմական ճանապարհը և զգում եմ նրա ներքին ձգտումը։

Հաստատ էսպես է, թե մոլորության մեջ եմ, էդ հետո պիտի երևա, բայց սա ինձ որոշ ինքնավստահություն ու անկեղծություն է ներշնչում իմ խոսքը համարձակ ասելու և իմ ճանապարհը անխոտոր գնալու։

էդ է պատճառը, որ ես տարիներ առաջ էն տեսակ հոդվածներ եմ գրել, որոնցից, իր ժամանակին, վշտացել են իմ հայրենակիցներից շատ շատերը և որոնցից էսօր դուք ցիտատներ եք բերում (Кавказск<ое> слово, № 190)։

Ես կարծում եմ՝ իմ հայրենակիցներն այժմ պետք է շատ ուրախ լինեն, որ իրենց բանաստեղծը պատերազմից տարիներ առաջ էնքան ճիշտ ըմբռնած ու պարզ ասած է եղել, գրեթե մանրամասնություններով, էն ամենը, ինչ որ հետագայում կատարվեցին, և եթե իր ժամանակին նեղացել [էին] են ինձանից, այժմ պիտի անպարտ նկատեն։ Սակայն էդ հոդվածները, որ գրված են տարիներ առաջ, չեն կարող էսօր առաջ բերվել իբրև վկայություն էն տրամադրությունների ու խնդիրների, որ առաջ բերեց մեծ պատերազմը, օրինակ, փոքր ազգերի ազատության կամ ավտոնոմիայի, որից էն ժամանակ իսկի էն մեծ պետություններն