Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ չէին խոսում, որոնք էսօր էդ անունով են կռվում ու ոգևորում ժողովուրդներին։

Պատերազմը բացվելուց հետո մի քանի անգամ ես էլ իմ կարծիքն ու հավատն եմ հրապարակ բերել, թե էս պատերազմը ազատություններ է բերելու ժողովուրդներին, նրանց թվում և հայ ժողովրդին1։ էդ հոդվածները[1] նույնիսկ թարգմանված ու տպված են Кавказск<ое> слово-ում։

Իսկ 1909, 1912 և 1913 թվականներին գրած իմ հոդվածները2, եթե առաջ են բերվում, պետք է առաջ բերվեն միայն մի նպատակի համար, թե հայերը, ինչպես առաջ, էնպես էլ էսօր, հարած են Ռուսաստանին և նրա հետ էլ նրա դաշնակից պետություններին։

Բայց Ձեր թերթում այժմ էն խնդիրն է [հրապարակ դրած][2] քննության հանած, թե մենք ինչ ենք ակնկալում Ռուսաստանից և ապա նրա դաշնակիցներից։

Սրա պատասխանը էսպես է։

էն ենք ակնկալում, ինչ որ նրանք խոստացել են պատերազմի սկզբից ու շարունակ խոստանում են փոքր ազգերին և մանավանդ պատերազմից տուժած ազգերին։ Իսկ հայ ազգը էն գրեթե միակ փոքր ազգն է, որ ամենից շատ է տուժել պատերազմից և իր խնդիրն էլ միշտ դրված է եվրոպական դիվանագիտության սեղանի վրա, հատկապես Ռուսաստանի ձեռքով[3]։

էդ ակնկալությունն այժմ որակում են[4] ավտոնոմիայով։ Ավտոնոմիան շատ տեսակ է լինում։ Հայերի համար էլ՝ ինչ տեսակ, երբ և ինչպես կլինի, էդ ջոկ խնդիր է,

  1. Այս բառերից վեր տողամեջ գրել է՝ «Չէ՞ որ նրանք սուտ չեն ասում»։
  2. Այստեղ վերևի լուսանցքում մատիտով գրել է՝ «Եթե բերում են պատերազմի սկզբից»։
  3. Այստեղ մատիտով գրել է՝ «Կոնսուլներ են», ապա գիծ է իջեցրել ներքևի լուսանցք և գրել՝ «1915, № 27»։
  4. «Որակում են» բառերից վեր տողամեջ գրել է՝ «Մեր մեռելներն են հաշվի առնում»։