Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեսուն տարի է, ես որոնում եմ իմ տեղը, դեռ չեմ գտել, և երեսուն տարի է, ես միայն պատրաստվում եմ իմ գործով՝ գրականությունով զբաղվելու ու դեռ չեմ սկսել․․․․

Հիմի շատերը կզարմանան, թե ինչպե՞ս թե դեռ չեմ սկսել․․․ հապա որ էնքան գրել եք․․․

Այո՛, ճիշտ է, գրել եմ, բայց ոտի վրա, իմիջիայլոց։

Գրել եմ, երբ իբրև հիվանղ կամ հոգնած մարդ, մի երկու ամսով գնացել եմ որևէ ամառանոց հանգստանալու և կամ ավելի հաճախ, երբ հիվանդ անկողնում պառկած եմ եղել։ Սրանից էլ սովորություն է դարձել, եթե մի քանի օր հիվանդանում եմ, մոտիկ ծանոթներս ու ընկերներս հարցնում են, թե ի՞նչ եմ գրել։

Բայց ի՞նչն է պատճառը, որ ինչպես իմ նմանները չեն գտել իրենց տեղը, էնպես էլ ես իմ տեղը չեմ գտել, չեմ նստել ու իմ գործը չեմ սկսել, այլ դեռ պատրաստվում եմ․․․

Սրա պատճառը կասեի, եթե մինը լիներ և, վերջապես, էս խնդրով զբաղվելու ժամանակն էլ չի։

էս հոդվածով ես միայն ուզում եմ [էդ] մի բարձր տեսակի ծանր դրամայի վերա ակնարկել և զգուշացնել, որ էն լեզվով չխոսեն էս տեսակի մարդկանց վրա, ինչ լեզվով խոսում էր մեր նախորդ մամուլն առհասարակ և այժմյան մամուլը մասամբ, որից մի նմուշ հանդես է բերում, դժբախտաբար, «Աշխատավորը», հայտնելով, թե «զինվորագրվել են․․․»

Թերևս մեր մեջ բացառություններ լինեն, բայց մենք զինվորներ չենք և չենք կարող զինվորագրվել որևէ թերթի կամ կուսակցության։ Եթե դրանց մեջ կամ դրանց շրջանում էլ լինում ենք, էդ միայն աշխարհագրական հանգամանք է, ուրիշ ոչինչ։ Հոգեկան կապ ու աշխատակցություն չկա ընդհանրապես։

Ես ինքս անցել եմ գրեթե բոլոր կուսակցությունների