Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձայն բազմաց-ձայն աստծո։ Եվ աստծո ձայնը, որ ամենից առաջ ու ամենից շուտ մարդու խղճմտանքի հետ է խոսում, ամենից առաջ էլ էն <1 անընթ.> ձայնից խղճմտանքն է զարթնում ի պաշտպանություն էդ մեկի դատի։ Եվ խղճմտանքը, որպես բարոյական էլեմենտ, մտնելով կրոնի մեջ, աղքատի ու զրկվածի դատը մտցնում է կրոնի մեջ, ու ժողովրդական-բարոյական ադաթների մեջ, իր բարձր թելադրանքները բանաձևելով պատվիրաններով ու պատմություններով և առակներով ու առածներով։ Եվ կրոնը իր մեջ առնելով աղքատի ու զրկվածի դատը, իբրև սրբազան դատ աշխարհքի հզորների դեմ, նրանցից ողորմություն է պահանջում աղքատի համար։ Եվ թե՛ տվողի, թե՛ ստացողի մեջ ազգի խնդիր չի դնում։

Քրիստոնեությունը եղավ սրա ամենաբարձր զարգացումը։ Եվ հիրավի, երբ որ նայում եք թեկուզ, նույնիսկ, սուրբ գրքի մեջ, տեսնում եք ինչ ահագին տարբերություն կա [Աստվածաշնչի] հին ուխտի և նոր ուխտի մեջ։ Մինչդեռ հին ուխտի աստված [ասում է] պատվիրում է՝ քո հնձից ընկածները մի ժողովիր, թող աղքատին ու պանդուխտին (Ղևոնդ ԻԳ, 22)։ Նոր ուխտի Հիսուսն ասում է՝ եթե ուզում ես կատարյալ լինել, գնա վաճառիր ունեցածդ, տուր աղքատներին ու արի իմ ետևից (Մատ. ԺԹ 21) և սրա հետևանքով առաջ են գալիս միջնադարյան [հոգև․] կրոնական համայնակեցությունները՝ միաբանությունները [ուր մասնավոր սեփական, որ հրաժարվում է աշխարհքի վայելքներից և], ուր մասնավոր սեփականությունը չկար, այլ ամեն ինչ հասարակաց էր։

Շատ հեշտ համայնակեցությունները որպես վարդապետություն [որ] [վանքից անցնում է] վանքի պարիսպներից դուրս է գալիս, մտնում կյանքի մեջ և [արդեն] հենց նույն միջին դարերում արդեն գոյություն են առնում զանազան կոմունաներ թե քաղաքական, թե տնտեսական լոզունգներով, միշտ մերժելով մասնավոր սեփականությունը։ [Մինչև գալիս է սոցիալիզմը, որ առանց աշխատանքի