Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ծանր մի դրություն են ստեղծել և որտեղ հնարավոր է պետք է ուղղել]։

Ինչպես մի ժամանակ մի Շահաբաս բերում էր Ղազախ և Բորչալու թուրք թաթար ցեղերին Վրաստանի սահմանները բռնելու համար, էնպես էլ ռուս<ական> կառավարությունը ռուս գաղթ<ականներ> էր բերում Մուղանի դաշտը բռնելու մահմեդական տարրերի դեմ։

II

... տեղ-տեղ պետք է անել։

«Սախալխո սաքմեի» մեջ պ. Ջաջանաշվիլին [խոսելով] սիրալիր արձագանք տալով իմ «Վերջին տեղ<ատվությունը>» [հոդվածի մասին] հոդվածին, մի կետ գտնում է մութը, թե արդյո՞ք ես Ախալքալաքի գավառը վիճելի եմ թողնում, թե չէ։

Ես կարծում եմ իմ հոդվածում [էլ] դա մութը չի, որովհետև [ես բացի Լոռին ու Փամբակը մնացած շրջաններ...] բոլոր էն շրջանները, որոնք պատմականորեն եղել են բնիկ վրացական շրջաններ և պատմական ալեկոծությունների կամ տիրողների կամայականությունների պատճառով խլվել են Վրաստանից, պետք է վերադարձնել Վրաստանին։ Էդ շրջանները որոնք են։

Ճշմարիտն ասեմ, ես էնքան հմուտ [պատմաբան] չեմ Վրաստանի պատմությանը, որ համարձակ որոշեմ և կարծում եմ դա հեշտ չէ։

Ինչ վերաբերում է հատկապես Ախալքալաքի շրջանին, դրա մասին կարող եմ ասել։ Դա վրացական շրջան է [և հայերից] մի 90 տարի է, ինչ հայ ժողովուրդը եկել է, բռնել։ Այժմ, երբ հայ ժողովրդին տրվում է իր երկիրը, պետք է նա վերադառնա և Վրաստանին թողնի Ախալքալաքի շրջանը։ [ճշմարիտ է] Իհարկե, դա բավականին մեծ դժվարությունների և անախորժությունների հետ է կապված, բայց էդ անելով միանգամից ազատված կլինենք ապագա