1920
ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԵՌՈԻ ԲԱՐԵԿԱՄԸ
[Մամուլի մեջ] Կարդացի վրաց թերթերի երկյուղը, թե Դրոն, նշանակվելով հայ զորքերի հրամանատար, կարող է նորից մի կռիվ առաջ բերել Վրաստանի հետ։
Էս երկյուղը սոսկալի ծանր եկավ ինձ։
Խնդիրը Դրոն չի բնավ։ Մինչև էդ հոդվածների տպվելն ու կարդացվելը Դրոն իսկի հրամանատար էլ չլինի թերևս։ [այլ դրոների] Խնդիրը էդ կռվի կասկածն է, որ կա և կռվի հնարավորությունը։
[Իսկ թե դա հնարավոր է ապացույց նորանցյալ]
Եվ էդ հոդվածների տպավորության տակ երկար մտածում էի [առհասարակ] պետությունների և ժողովուրդների հարևանության մասին։ Ասում եմ՝ [պետությունների] կառավարությունների և ժողովուրդների, որովհետև դրանք ջոկ-ջոկ բաներ են իմ կարծիքով։
Իմ կարծիքով սուտ է, որ ասում են՝ ամեն մի կառ<ավարություն> արժանի է իր ժողովրդին։ Ընդհակառակը՝ առհասարակ կառավարությունները արժանի չեն իրենց ժողովուրդներին, և շատ քիչ կառ<ավարություն> կարող է լինել, որ [շատից քչից] արժանի լինի իր ժողովրդին և լինի իր ժողովրդի հետ [ու նրա ներկայացուցիչը]։ Օրինակ էնպես, ինչպես բանաստեղծը։
Բանաստեղծը կարող է էնքան մեծ չլինիլ, որ կարենա ընդգրկել իր ժողովրդի ամբողջությունը, [Բայց եթե նա միշտ] կամ արժանի լինի իր ժողովրդին, բայց նա միշտ իր ժողովրդի հետ է։