[Ես սրանով եմ բացատրում էն մշտական գժտությունը, որ միշտ եղած է իմ և առհասարակ կառավարիչների միջև]։
Ասում եմ՝ ժողովրդի, ո՛չ թե ամբոխի։ Որովհետև շատերը ժողովուրդն ու ամբոխը շփոթում են իրար հետ։ [Ժողովուրդը իմաստ] Սրանք իրար հակառակ բաներ են։ Ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար։ Ժողովուրդը ծանր է, ամբոխը թեթև։ Ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը դյուրագրգիռ, վտանգավոր չար։ [Ժողովուրդը խաղաղություն է նկրտում, ամբոխը] (Ժողովուրդն աշխատանք է սիրում-ամբոխը թալան)։
[Ու սովորաբար կառ<ավարություններից> շատերին [գնում] ամբոխն է պետք, բանաստեղծին՝ ժողովուրդը]։
Ժողովուրդը խաղաղասեր է, ամբոխը՝ կռվարար։ Եվ ամբոխամիտ ու ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որ մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրան գցում [էն տեսակ] զանազան կրակների [մեջ] ու կռիվների մեջ, որ նա չի էլ երազել։
Եվ, իհարկե, միշտ հարևանի հետ։
Կռիվը հարևանի հետ, բարեկամությունը՝ հեռուների։
Մինչդեռ սրան բոլորովին հակառակ ժողո<վրդական> իմաստ <ությունն> ասում է.
— Մոտիկ հարևանը լավ է, քան հեռու բարեկամը1։
ՄՈՏԻԿ ՀԱՐԵՎԱՆՆԵՐՆ ՈԻ ՀԵՌՈԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
Դեռ ալեկոծության մեջ ենք, և մենք, հայերս դեռ լավ չենք տեսնում ու զգում էն ահռելի [աղետի ահավորությունը] աղետը, որին ենթարկվեցինք մեծ պատերազմի [ընթացքում] սկզբից մինչև էսօր և որը, տարաբախտաբար, դեռ չի վերջացել։
Էս [կարճ] ժամանակի ընթացքում հայտնվեց նաև [եթե ոչ ժողովրդի՝] մեր մտավորականության ընդհանուր