ժողովրդային բարեգործություն։ [Մնացածները, եթե խոսեին իրենց օգնության մասին]։
Մնացածն ինչ է եղել՝ [մի չնչին օգուտի հանդեպ հազարապատիկ վնաս] եթե հաշվեք՝ անհուն վնաս։
[Որ հային] Հեռու բարեկամների օգնության ու համակրանքի մասին, որ հայի հետ էլ խոսեք, [ամենից առաջ կհիշեն] Գլադստոնի կրակոտ ճառը, իսկ հայ քաղաքագետները գիտեն և մի քանի ֆրանսիացիների կամ այլ եվրոպացիների համակրական ֆրազները։
Մի մարդու կամ տասը-քսան մարդու [կրակոտ] ճառերը, թեկուզև կրակոտ, թեկուզև Գլադստոն։ Բայց դա ի՜նչ բան է։ Դրա դիմաց ես մեր հարևաններից, հենց նույնիսկ տաճիկներից [մարդիկ] անհատներ առաջ կբերեմ, որ նույնիսկ Գլադստոնը մոռանաք։
[Տաճիկ կառ<ավարության> հրամ<անով>]
Վերջին հայկական կոտորածների ժամանակ [հայտնի] տխրահռչակ Մուսաբեկի հրամանով թուրք չետաները [հայ գյուղա] Ավզուտ գյուղում հայերին հավաքում են մի տուն, որ այրեն։ Թուրք մոլլան բողոքում է դրա դեմ և ինքն էլ [հայերի հետ] մտնում հայերի մեջ։ Կրակում են տունը, և մոլլան էլ այրվում է հայերի հետ միասին։ (Анри Барби. «В стране ужаса», ст. 50):
Մի՞թե կարելի է համեմատել էս երկու կրակը՝ Գլադստոնի ճառի կրակը և էն կրակը, որի մեջ էրվում է էս նոր ժամանակի սուրբը՝ Ավզուտ գյուղի մոլլան։
Նույն գրքի 24 էջը բացեք։ Ասում է՝ թուրք էջադիր օղլին [սուրը ձեռքին վեր կացավ] հայերի կոտորածն արգելելու համար, սուրը ձեռին վեր կացավ թուրք կառավարության> դեմ և հայերի հետ միասին սպանվեց լեռներում։
[Բայց] Ես շատ էս տեսակ դեպքեր կպատմեմ, որոնց կամ ես անձամբ եմ եղել վերահասու և կամ պատմել են ինձ [վերա] անձամբ վերահասու մարդիկ։