[սնանկությունը] ապիկարությունն ու, ավա՜ղ, և ապականությունը, մի խոսքով, սնանկությունն ըստ ամենայնի։
Ես էսպես ընդհանրացնում եմ, խորապես համոզված, առանց սակայն վերացնելու էն ծանր պատասխանատվությունը, որ ընկնում է Հայաստանի նախկին կառ<ավարության> և ղեկավար կուսակցության վրա, որոնց մեջ էդ արատներր, ինչպես բացվում է հետզհետե, անցած են եղել ամեն չափից ու սահմանից։
Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանից դուրս են որոնում առհասարակ, մեր [արատը] պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը։
[Այո, մեզանից դուրս էլ]
Ո՛չ, էդպես ասողները կամ սխալվում են, կամ ստում։
[Արտաքին պատճառները, ինչքան էլ նրանք լինեն, ոչ միայն չեն մեղմացնում մեր հանցանքները, այլ, ընդհակառակը, ավելի են ծանրացնում։ Նրանք պետք է մեզ ստիպեին, որ լինեինք ավելի զգույշ, զգաստ, [ու] շրշահայաց ու իմաստուն, ոչ թե հակառակը վարվեինք և դառնայինք իրենց ակամա դաշնակիցը]։ Գոնե հիշեին, [ու] թե դեռ իրենց նախորդ մտավորականները [շատ են] էդ հեռու ճանապարհներով շատ են ուխտի [ի] գնացել էդ հեռու բարեկամների դռները, որոնք միշտ ամենատագնապալի մոմենտներին մի պատասխան են տվել, թե չենք կարող ձեզ օգնել։ [Հին ժամանակ] էս պատասխանն է ստացել հայ ժող<ովուրդն> իր հեռու բարեկամներից, հին ժամանակներից սկսած մինչև Կարաբեքիրի հարձակման առիթով անցյալ ամսին [ստացած] տված դաշնակից պետությունների պատասխանը, թե չենք կարող ձեզ օգնել։
Միակ մեծ օգնությունը, որ տեսել է հայ ժող<ովուրդն> իր հեռու բարեկամներից, դա ամերիկյան ժողովրդի օգնությունն էր, որը հացով ու շորով արավ էս ծանր տարիները հայ ժողովրդին։ Էն էլ [ժողովրդի բարի գործը]