Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հաշտության էն սպիտակ դրոշակը, որ էնքան դուր եկավ Կարմիր բանակի զինվորներին, էդ նույն սպիտակ դրոշակը մի շատ մռայլ ու ծանր տպավորություն արավ հայ գյուղացիների վրա և հայկական ֆրոնտի վրա։

- Դա ի՞նչ կնշանակի ․․․

Հաշտությո՞ւն … Բայց ի՞նչ դուրս կգա էդ հաշտությունից։ Միևնույն է, հաշտվենք էլ՝ նրանք մեզ չեն խնայելու։ Չենք հավատում․․․

- Չենք հավատում ․․․ նույն պատասխանը տվեց ինձ Փրկության կոմիտեն, երբ ես հայտնեցի բալշևիկյան պատասխանատու շրջանների տրամադրությունը, թե կռիվը խաղաղ լիկվիդացիայի ենթարկելու դեպքում կհրատարակվի ընդհանուր ամնիստիա, իսկ մի 10-15 հոգի էլ, որոնց մնալը անկարելի կնկատվի, ազատ ճանապարհ կտրվի գնալու ուր կամենան։

Սրա վրա կարելի էր, իհարկե, գոնե բանակցություն սկսել, բայց էդ էլ չեղավ։

- Չենք հավատում ․․․

Էստեղ ես չեմ ուզում էլ [մեջ բերել] կրկնել իմ [ու Փրկության կոմիտեի հետ պատ.] նամակների մեջ տեղի ռադիոների պատմությունը, [[1]որոնց] մի պատմություն, որի միտքը շատ է պարզ [այժմ]։ Ես նպատակ եմ ունեցել որևէ ձևով գոնե մի բանակցություն սկսվի, իսկ կառ<ավարությունը> բանակցությունների հավատը մտքից հանած ու արդեն մերժած, մտածել է սրանից էլ թերևս մի քիչ օգտվել՝ համոզելու, որ ձեռք քաշեն իրենից6։

Իհարկե, բոլորն ապարդյուն, և ապրիլի 2-ին [վերջացավ Երևանի] հանկարծական խուճապի մատնված Երևանը, փրկության կոմիտեի առաջարկությամբ, [և մնացած զորքի պաշտպանության տակ] փախավ դեպի Զանգեզուր,

  1. Ընկ. Կասյանը գտել է իմ մի նամակը Եստենին - կնշանակի էդ նամակն է։