Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մեծ [հրճվանքով] հիացումով եմ տեսնում նրանց [միջի բոլոր էն] շարքերում էն լավերին, որոնք [Արաքսի ափին կուտակված] իրենցից դեպի տաճիկները [փախչող] խուսափող բազմահազար գյուղացիության փախուստի հանդեպ [ակամա] [համար] չեն կորանում և համակված են մեծ ցավով ու զարմանքով։ Որոնք չեն բավականանում [լոկ] պրովոկատորների բացատրությունով և որոնում են իրենց սխալն ու իրենց մեղքը էդ ամենի մեջ, որոնք անկեղծ աշխատում են գտնել ու վերացնել էդ դժբախտ պատճառները։ Որոնք իրենց մեծ ուսուցչի՝ Լենինի մեծ շիտակ համարձակությունից բաժին ունեն անշուշտ և հանդիսանում են մի-մի կամուրջ կոմունիզմի մեծ գաղափարի և լիքն աշխարհքում զրկված մարդու միջև[1]։

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Իմ ընկեր Գ. Ռոբակիձեն Հայ գրչի մշակների միության վարչության խնդիրքով Հայարտանը մի դասախոսություն կարդաց վրաց գրականության մասին1։ Էդ դասախոսությունը թյուրիմացությունների տեղիք է տվել վրաց մամուլի և հասարակության մեջ։ Հոդված է լույս տեսել «Սոց․ Ֆեդ․» մեջ2, որտեղ դուրս է բերած, իբրև Ռոբակիձեն ասած լինի, թե только в настоящее время появилась настоящая грузинская поэзия в лице группы «Голубые роги». Эта группа уже победила Руставели».

Եվ կամ թե մի ուրիշ տեղ. «Восточная Грузия выродилась, лучшей иллюстрацией чего является Тифлис своим «мокалаке», этим этническим сумбуром, где есть все, кроме грузин. Тифлис, не есть грузинский город. После монголов восточная Грузия умирает и умерла уже».

  1. Այստեղ ավարտից հետո տողատակ՝ Դաշնակցությունը երեխաներին (?) ղրկել է, 3 օր զորքին հանձնել քաղաքը։