Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/528

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[բոլոր] գաղութների բոլոր նշանավոր կենտրոնները, կոչ անելով ստեղծել Հայաստանի օգնության մարմիններ, կապել իրար հետ և էդպիսով էլ Մայր երկրի [կենտրոնի հետ] [կենտրոնին] Կենտրոնական Կոմիտեի հետ։

Պոլսից տեղեկացնում են, որ արդեն շատ տեղեր արձագանք են տվել մեր կոչին, մարմինիներ են կազմել և անցել գործի։

Էդ նորակազմ մարմիններից մեկը՝ Ամերիկայի Բոստոնի մարմինը, պաշտոնական թուղթ էր գրել ինձ, որ ուղարկել եմ Կենտր<ոնական> կոմիտեին։

Անշուշտ՝ ընկերս հայտնած կլինի, թե ինչքան խանդով է գործում Պոլսի ՀՕՄ-ը և թե առհասարակ ինչ կենդանի ու ջերմ [հետաքրքրություն] վերաբերմունք ունի Պոլսի հայությունը դեպի մայր երկիրը և նրա [վիճակը], որի ապացույցը տվին հենց առաջին օրերից թե ՀՕՄ-ը, թե Հայ Կարմիր խաչը։

Սրանց հետ միասին հայտնի պիտի լինի և կուսակցությունների գրական վեբաբերմունքը՝ Ռամկավար Ազատական, Դաշնակցական, թե Հնչակյան։ Ռամկավար Ազատական կուսակցության և Դաշնակցության ներկայացուցիչների հետ ունեցած մի խոսակցությունից և որոշ կետեր պարզելուց հետո, երկու կուսակցություններն էլ շրջաբերականով ազդարարեցին իրենց ամեն տեղ գտնվող ճյուղերին անվերապահորեն մոտենալ ու նպաստել Հայաստանի օգնության գործին ու մարմիններին։

Ավելորդ չեմ համարում ավելացնել, որ Հայաստանի օգնության կոմիտեի գոյության փաստը և մեր առաքելությունը ունեցան իրենց բարոյական նշանակությունը։

Էս ամենը վստահություն են ներշնչում պնդելու, թե Հայաստանի օգնության կոմիտեի գործը [ամուր] հաստատուն հիմք ունի մեր գաղթավայրերում և գործը կենդանի տանելու դեպքում [ամենակողմանի կերպով մեր երկրի վերաշինության համար] արգասավոր է լինելու բառի ընդարձակ իմաստով։

1922, 11 հուլիսի