Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/527

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1922

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

Հարկավ՝ հայտնի է ընդ<հանուր> ժողովին իմ երկարատև ու ծանր հիվանդությունը իր հետևանքներով։

Տակավին անց եմ կացնում ապաքինման շրջանը և բնական է, որ էս վիճակում չեմ կարող ինձ վրա պահել կոմիտեի նախագահի պաշտոնը, որից և խնդրում եմ [հարգելի ժողվին] ինձ ազատ համարել [էդ պաշտոնից ]։

Կ. Պոլսի մեր առաքելության մասին, անշուշտ, կոմիտեին զեկուցած պիտի լինի ընկերս՝ պ. Եր. Թաղիանոսյանը։

Մեր առաք<ելության> նպատակն էր մեր կոմիտեին համանման մի մարմին ստեղծել Պոլսում, կապել [մեր կոմիտեի] մերինի հետ, և նրա հետ միասին ազդել ավելի հեռուն—մեր գաղութների վրա, առաջ բերելու համա–նման նույն տեսակի մարմիններ։ [նույն նպատակով ու կապերով]

Կ. Պոլսում արդեն գոյություն ուներ մի էդ տեսակ մարմին, Հայաստանի օգնության մարմին՝ ՀՕՄ, [բայց իր դիրքով նա] կազմված հասարակական բազմաթիվ մարմիններից, որ, սակայն, երերուն վիճակի մեջ էր և [զանազան] ներհակ հոսանքների հակառակությունների ներհակությունների առանձնապես սրա սպառնալիքների] ազդեցությունների տակ [առանձնապես պատրիարքարանի, որ դրա մեջ տեսնում էր իր իշխանության առհասարակ հոգևոր իշխանության նվաստացումը և կամենում էր ձեռքին կենտրոնացած պահել ամեն գործ ու գործունեություն, կամ ինչպես պատրիարքն էր ասում պատկերավոր կերպով «ամեն բան իր խողովակով ըլլա»]

Մեզ հաջողեց ամրապնդել Հայաստանի օգնության մարմնի դիրքը՝ նրան միանալով ու նրան ճանաչելով։ [Եվ] նրա հետ միասին Էլ շրջաբերական ուղարկեցինք մեր