Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պ. Թումանյանն այնուհետև մի քանի լրացուցիչ ուղղումներ է մտցնում պ. Աղբալյանի տված բացատրությունների մեջ Սայաթ-Նովայի երգերի վերաբերմամբ։

Այսպես՝ քաղաքում չորս տարի քարվան չմտնելու, մազերի հետ ռեհան հյուսելու և ծովի տակ թաքնված վանքի մասին և այն մութը տեղերի մասին, որ կան տպագրության մեջ։

<ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅՈԻՆ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ

Նվագածությունից հետո1 խոսեց բանաստ. Հովհ․ Թումանյանը Սայաթ-Նովայի մասին։ Դա հիացմունքի մի ներբող էր՝ ուղղված մեր հանճարեղ ժողովրդական երգչին, որը 150 տարուց ավել մեռած ու անհայտ, մնացած, այսօր սկսում է վերակենդանանալ իր երգերով, ապրել մարդկանց հոգիներում և ապրեցնել նրանց իր հոգով։ Եվ որքան ավելի առաջ, այնքան ավելի ուժեղ ու հմայիչ կհնչեն նրա երգերը։ Նշանակալիցն այն է, որ այժմ մեր հասարակությունը փնտրում է, ուզում է ճանաչել մեր ազգի հոգևոր կյանքը խոսքերով ու հնչյուններով անմահացնողներին։ Եվ դրանց մեջ առաջիններից մեկը կանգնում է իր պայծառ պատկերով Սայաթ-Նովան։ Պ. Թումանյանը՝ հիացմունքով պարզում է Սայաթ-Նովայի նուրբ ու վսեմ հոգին, այն Սայաթ-Նովայի, որ իրան ժողովրդի ծառան է անվանում, իր ծառայությունը մատուցանում է համով (և ի՜նչ կա ավելի համով, քան նրա երգերը) և իր գլուխը մատաղ է անում ուրիշներին։ Սայաթ-Նովային վայելելն էլ առանձին արվեստ պետք է լինի, դրա համար անպատճառ հին Թիֆլիսը պետք է վերակենդանացնել, հին թիֆլիսցու բարբառի բուրմունքները պետք է վերապրել, հին թիֆլիսցու ճաշակով պետք է տոգորվել։ Փոխադրություն ու տեղափոխություն Սայաթ-Նովայի համար չի, լինի, ինչպես չի լինի տեղափոխել որևէ տեղ Թիֆլիսը, էն էլ հին Թիֆլիսը։ Գուցե մարդիկ կլինեն, որ այժմ կզարմանան, թե էս

34_145