Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ իրարանցում, ինչ ոգևորություն է 150 տարի առաջ մեռած մի խեղճ աշուղի համար։ Կարելի է հիմա լինին զարմացողներ, բայց դրանք էլ չեն լինի մի քիչ ժամանակ հետո, որովհետև Սայաթ-Նովայի՝ սիրո այս հոյակապ երգչի, մեծությունը ամենքի համար պարզ կլինի։ Եվ այն ժամանակ պիտի զարմանան, որ մեր ժողովուրդն էդքան մեծ մարդ է տվել և պիտի հպարտանան դրանով։ Մեզանից դեռ 50 տարի առաջ մի լուսավոր հայ՝ հանգուցյալ Գևորգ Ախվերդյանը, առաջինը ճանաչեց, թե ինչ մարդ էր Սայաթ֊Նովան, հիացավ նրանով, գուրգուրեց ու ծնողի սիրով հավաքեց, հրատարակեց նրա երգերը։ Այն ժամանակ ժողովրդի աչքը դեռ չէր Բացվել այդպիսի մի գործը տեսնելու, գին դնելու համար, իսկ այժմ այլևս ուրիշ է ժամանակը, մարդկանց աչքերը բացվել են, հիմա Սայաթ-Նովան կկենդանանա մեր ժողովրդի հոգում և էլ չի մոռացվի։ Պ․ Թումանյանն ուզում է տալ Սայաթ֊Նովայի կենսագրությունը, բայց ինչ կարելի է ասել այն շատ հիշատակներ չունեցող ժամանակի, մանավանդ մի աշուղի կյանքի մասին։ Գլխավորը նրա հոգու կյանքն է, որ ապրում է իր անմահ երգերի մեջ։ Պ. Թումանյանը բնորոշեց Սայաթ֊Նովային իր խոսքերով։

Խաղով եկավ,
Ախով գնաց Սայաթ֊Նովան.
Երգով եկավ,
Վերքով գնաց Սայաթ֊Նովան.
Սիրով եկավ,
Սրով գնաց Սայաթ֊Նովան։
Սիրով մնաց Սայաթ֊Նովան։


<ՐԱՖՖՈԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ>

Գրական ընկերության ապրիլի 25-ի 12-րդ հերթական երեկոն նվիրված էր դարձյալ Րաֆֆու հիշատակին։ Ընկ․