Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/545

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնդիրը Եվրոպայում, երբ կանայք մոտենում են գրական շրջաններին ու ստեղծում են գրական սալոններ։ Այնուհետև գալիս է ֆրանսիական հեղափոխությունը, որ նոր թափ է տալիս կանանց շարժմանը և առաջ են գալիս M-me Ստալ, Ժորժ Զանդ և ուրիշ շատ նշանավոր կանայք, և այսօր արդեն դժվար է հաշվել գրական ասպարեզում հռչակ հանած կանանց անունները։ Գալով հայ կնոջը, հիշատակեց, հայ ժողովրդի նորանցյալ ծանր վիճակը և հայ կնոջ ճնշված դրությունը մասնավորապես։ Եվ ահա, ասաց, գրական ասպարեզում հայ կնոջ առաջին քայլն է Կովկասում, որ մենք այսօր եկել ենք հարգանքով ողջունելու։

Տ․ Մարիամ Խատիսյանը, մեր գրականության մեջ հայտնի Մ. Մարիսյան, առաջին հայ վիպասանուհին է Կովկասում, որին այսօր բեմ է հանում Հայ գրողների ընկ․ նրա թարմ հիշատակին նվիրելով այս գրական երեկոն, և առաջին անգամն է, որ հայ կինը այժմ խոսք կառնի խոսելու առաջին հայ վիպասանուհու հիշատակին։

Անշուշտ, քանի որ առաջինն են սրանք, և նույնիսկ ինքը Գրական ընկ․ առաջինն է մեր մեջ, այս բոլոր առաջինների առջև շատ դժվարություններ ու խոչընդոտներ կան մեր կյանքում, բայց հենց այդ պատճառով էլ թանկ է նրանց ամեն մի քայլը մեզ համար։

Հարգանք առաջին հայ վիպասանուհու հիշատակին, և հարգանք հայ կնոջը, որ ձգտում է դեպի գրական բարձրությունները։


<ՎՐԱՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Ընկերության նախագահ Հ. Թումանյանը բեմ դուրս բերելով դասախոս պ. Ցուլուկիձեին ներկայացրեց հասարակությանը հետևյալ խոսքերով։