Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/544

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանկություն է հայտնել մահվանից առաջ։ Կովկասից նա տեղափոխվեց Թեհրան՝ որպես ռուսաց դեսպան, որտեղ և նա սպանվեց պարսիկ մոլեռանդ խուժանի ձեռքով, Կովկասից Թեհրան գաղթեցրածներին օգնություն ցույց տալու համար։ Թեհրանից Գրիբոյեդովի դիակը բերվեց և մեծ շուքով թաղվեց իր սիրած ս. Դավիթ լեռան վրա։

Բացի այս հիմնական կենսագրությունից պ. Թումանյանը պատմեց հետաքրքրական դեպքեր նրա ամուսնանալուց, ճանապարհորդությունից և այլն։


<ԿՆՈՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>

Հովո. Թումանյան. Նախքան բուն նյութին անցնելը, մի քանի խոսք ասավ ընդհանրապես կնոջ գրական ստեղծագործական կարողության մասին։ Հիշատակեց այն տարակուսանքը, որ կնոջ ստեղծագործական ընդունակությունների մասին հայտնում են ոմանք՝ հիմնվելով կենդանական աշխարհից առած որոշ ընդհանուր երևույթների վրա, կնոջ մայրության ու իր սեռին հատուկ ինչ-ինչ հանգամանքների վրա։

Այնինչ ազգերի գրականությունների պատմությունը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ կինը ունեցել է ազատ վիճակ և նպաստավոր պայմաններ, գրական ասպարեզում հայտնվել է լուրջ ստեղծագործություններով։ Օրինակներ բերեց հին Հունաստանի կյանքից, ուր ազատ (հետերաները) ու անազատ կանայք ապրում էին իրար կողքի, և ազատ կանանց շրջանիցն էր, որ դուրս եկան Սաֆոն, Ասպազիան ու իր նմանները։ Հիշեց ճապոնական գրականությունից Հեյնանի ու Եդդոյի շրջանները, երբ մի շրջանում ազատ ճապոնուհին լսել է գրական գլուխգործոցներ, իսկ մյուս շրջանում, արդեն անազատ ճապոնուհին չքացել է գրական ասպարեզից։ Հիշեց վերածնության դարը, որ բերում է իր հետ կնոջ անհատական ազատության