Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/550

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բանաստեղծության փայլուն ներկայացուցիչը՝ Վահան Տերյանը, որի երգերը կարող ենք պարծանքով հանել ռուսաց նորագույն բանաստեղծներից ամենալավերի դեմ և որին հրճվանքով ողջունում եմ Հայոց գրողների ընկերության անունից (դահլիճը նորից թնդում է երկարատև բուռն ծափահարություններով, Տերյանը ոտի է կանգնում

Էսպես շարունակվում է հայոց գրականության և նրա ուսումնասիրության կենդանի գործը, և էդ ամենը ձեր առջև հանդես են գալիս ու հանդես պիտի գան էս բեմի վրա. բայց երբ դուք լսում ու նայում եք էս բեմից խոսողներին, խնդրում եմ նայեցեք և էն շարքերին, որ կանգնած են մեր թիկունքին (ցույց է տալիս մեռած հայ գրողների պատկերների շարքի վրա, որոնցով բռնված էր ամբողջ բեմը)։ Սկսեցեք մի երկու տարի առաջ մեռած Ղ. Աղայանից ու շարունակեցեք սրանց շարքը, անվերջ ու սքանչելի շարքը, և կհավատաք, որ, այո՛, ապահովված է և՛ մեր, և՛ մեր գրականության ապագան։ Հայոց գրողների ընկերությունը էդ անընկճելի հավատով լցված շարժվում ու շարժում է մեզ դեպի էդ լուսավոր ապագան, և արդեն վայելում է հասարակության սերն ու համակրանքը։

Այո՛, անհարմարություններ ու թերություններ շատ ենք ունեցել, բայց ժամանակի հետ կաշխատենք էդ ամեն թերությունները վերացնելու գործը տանել դեպի իր հնարավոր կատարելությունը։ Գլխավոր անհարմարությունը եղել է դահլիճի խնդիրը։ Հասարակությունը իր ոգևորիչ հոսանքով լցրել է միշտ մեր դահլիճները և տեղի նեղությունը մեզանից ավելի շատ միշտ դուք եք զգացել։

Եկող տարվանից կաշխատենք մեր երեկույթները կազմակերպել ավելի մեծ դահլիճներում, թեև մենք մեզ մեր տանն ենք զգում Հայոց բարեգործական ընկերության դահլիճում, որի Խորհրդին իր հարազատ վերաբերմունքի համար Գրողների ընկերության կողմից հայտնում եմ խորին շնորհակալություն։ Կրկին շնորհակալություն մեր սիրելի դասախոսներին և ձեզ ամենքիդ, շնորհակալությամբ