Արարատն էլ իր երկու անունով մայր սար և [պատնեշ մեծ կամ] լեառն մեծ-[կանգնած] էդ երկրի կենտրոնում բարձրանում է, որպես էդ երկու մեծ ազդեցությունների հավիտենական արձան ու վկա...
ՊԱՅԾԱՌ ԷՋԵՐ СВЕТЛ<ЫЯ> СТР<АНИЦА>
1904 թվականին [հեղափ] [ռուս] ճապոնական անհաջող պատերազմի հետևանքով, երբ [համայն] Ռուսաստանը մի ծերից մինչև մյուսը սկսել էր ալեկոծվել [ռուսական բյուրոկրատիան] հեղափոխության ուրվականից սարսափած ռուսական բյուրոկրատիան ժողովուրդների համար սկսեց չար խաղեր հնարել, նրանց իրարից [անջատելու] բաժանելու և զբաղեցնելու համար՝ սկսած ռուս ժողովրդից։
Կովկասում էդ ուղղությամբ նա մեծ հաջողություն ունեցավ, առաջ բերելով հայ-թուրքական ընդհարումը։ Նա մութի միջից մեկնեց իր ձեռքի ածխակոթը, վառեց թուրքի տունն իբրև հայ, [տունը] հայի տունն իբրև թուրք։ Նրանից հետո թե՛ հայերը և թե՛ թուրքերը, հատկապես գործիչ առաջավոր տարրերը, նրա ձեռքից առան վառած ածխակոթը և աչքերն արյունը կոխած ու գիտակցությունները մթագնած շարունակեցին նրա ահռելի գործը։ [Եվ] կարճ ժամանակից, Կովկասի գրեթե ամեն անկյունում, ուր հայ ու թուրք էին ապրում, բռնկեց 1905 - 1906 թվի մեծ հրդեհը ու բարձրացավ հայի ու թուրքի վայնասունը՝ թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում[1]։
Էդ ուղղությամբ նա գործի ձեռնարկեց և Անդրկովկասում։
- ↑ Այս պարբերության սկզբում և վերջում գրել է ռուսերեն «a» տառը։