Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/577

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անդրկովկասում կարևոր էր իրար դեմ հանել երեք ժողովուրդ՝ հային, վրացուն ու թուրքին։

Բայց [նախ] հայն ու վրացին կուլտուրապես բավական բարձր էին պրովոկացիայի համար, մանավանդ վրացի սոցիալ դեմոկրատիան։

[Երկրորդ և ամենամոտ]

Անցյալ փորձերը ցույց էին տվել, որ անկարելի էր հայ-վրացական ժողովուրդների ընդհարում գլուխ բերել։

Այո՛, եղել են տխուր միջադեպեր, բայց դրանք կարողացել են միայն պաղեցնել, պղտորել, թունավորել ժամանակավորապես էդ ժող<ովուրդների> հարաբերությունները, էն էլ միշտ վերին խավերում և շատ-շատ թույնը հասցնել մինչև գործիչների ու հրապարակախոսների լեզուն, բայց էդ թույնը հասցնել մինչև հայ և վրացի ժող<ովուրդների> հոգու խորքը չի հաջողել երբեք։ Ու մնացել են անսասան մեծագույն հիշատակներով լեցուն էդ հոգիները։

Միաժամանակ տառերի գյուտը, միաժամանակ ընդունած քրիստոնեությունը, միասին մշակած թե հոգևոր թե աշխարհիկ գրականությունն ու գիտությունը, միասին կռված իրենց ապագայի ու կուլտուրայի համար և միասին նույնիսկ իրենց մեծ տառապանքների մեջ և միշտ բախտակից։ Էնպես որ հայ թե վրացի պատմության մեջ լավագույն [<1 անընթ.> մարդիկ] վրացին պաշտպան է Հայաստանին, հայր-Վրաստանին։

Եվ էսպես էլ Հայկական էպոսի մեջ մշտապես անսասան կանգնած են հայոց հսկայի, Սասունցի Դավթի և վրացի հսկայի, Գիորգիի (այլ վար. Համդոլ) հսկայի դեմքերը իրար կողքի, ուր Դավիթը Գիորգիին է տալիս իր բարևը, Գիորգին էլ միայն Դավթի բարև է առնում, նա է Դավթին զգուշացնում [երբ վերահ] վերահաս վտանգի հանդեպ և նրան է հավատում Դավիթն, անվերապահ։

Սա հայ ժողովրդի հավիտենական կարծիքն է Վրաստանի մասին։