Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց ամբողջ [ուժը] խրախուսումը միշտ իրենց լրբությունն է եղել։

Սակայն այժմ ամայի է ոչ միայն բնությունից, այլև բնակությունից։


Լուսանցքների նշումները.

Էսպիսով՝ երկիրը գրեթե ամայի է բնակիչներից։ Սահմանից մինչև հասել են ռուս բանակն ու հայ կամավորները՝ երկիրն ավերելով և կոտորելով նրանց առջևից խուսափել են թուրքն ու քուրդը:

[Եվ նրանց հետքերը՝ ամեն կողմ ավերակ է ու դիակների գարշահոտություն։ Ճանապարհների վրա դիակներ, գետափերին դիակներ, [լճափերին] Վանա լիճը չորս կողմից դիակներ է դուրս ձգում]։

Աբաղա


ԱԽՄԱԽ ԺՈՂ<ՈՎՈՒՐԴ> ԵՆ

Հայր էստեղ է, հայության ուժը, և էնտեղ ինչ էլ որ ստեղծվի, մեծ մասով մենք ենք ստեղծելու։ Նրանց չպետք է դատել, մանավանդ դատապարտել անդամալույծ եղած մի ժողովրդի։

Ռուսական պետության և համաձայնության Փոքր Ասիայում արած ամենամեծ բարիքներից մինն էլ էն է լինելու, որ մի անգամ ընդմիշտ իրարից բաժանի իրար խեղդող ու տանջող ժողովուրդներին — և արդեն բաժանվել են — կարգադրի ու հաստատի։ Կգան Եվրոպա, Աֆր<իկա>, Ամերիկա ու Ասիայի կողմերը գաղթած հայերը, Ռուսիայից, Կովկասից։

Նրանց մեջ մեր գործիչները՝ ինտելիգենտներ, մաքուր։