Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/581

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էս առաքինությունները չենք պահանջել էդ քաղաքակիրթ մարդկանցից, բայց գոնե հերքեն, որ [իրենք] ճիշտ չի, իրենք չեն ուրախանում, թե էդպես մարդ չկա և չի կարող լինիլ ամբողջ աշխարհքում ․․․

[Որովհետև սովից] [հեշտ է սովից ազատվելը], բայց էսպես մարդուց ինչպես ազատվել]։ Թող հավատացնեն, թե <1 անընթ.> իրենք ավելի թշվառ չեն։ Հիրավի, սա սովից ավելի վատթար է։

[Վերջապես] Սովը մի բան է ասում, թե էս տարի էսինչ տեղը [երկիրը] չորացել է, որից եկող տարի կարող ենք ազատվել <մի քանի բառ անընթ.> ավելի զարհուրելի մի բան է ասում, թե մարդկային սիրտն է չորացել ու չարացել։ [Եվ մարդու սիրտը] և [սրան] երբ կամ ինչ ճար կարելի է անել սրանից ազատվելու համար ․․․


ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՈԻ ԴԻԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Առաջին հատվածի նախնական շարադրանքը.

Օրերով գնում եք, գնում եք, ծառ չկա, ծառաստան չկա։ Քաղաք կոչվածները խղճուկ գյուղերի են նման, իսկ գյուղերը՝ մկնաբների։ Եվ էդ գյուղ կոչվածներում [էստեղ] պատահում են մեկ-մեկ իբրև թե երկու հարկանի մի կամ երկու ցեխից [շինած սենյակ] ծեփած օթախ, ետևն էլ կուչ եկած իրենից ավելի փոքրը, նեղլիկ ու վանդակապատ լուսածակերով։ Եվ ցույց են տալիս ու պատմում, թե էսինչ քուրդ, կամ թուրք բեկի՝ Ալի բեկի, Վալի բեկի, Հուսեին բեկի կամ Հասան բեկի քոշքն է, կողքին էլ իր կանանոցը։ Կանանոցում էլ էս ինչ ու էն ինչ տեղից փախցրած հայ աղջիկներ էին կամ հարսներ։ Չորս կողմի ցրված ծակուծուկներն էլ իրենց մարդկանց, էսպես ասած, բնակարաններն են։ Եվ դեպք եղավ, տեսանք և էդ անձնատուր եղած կամ գերված «իրենց մարդկանցը»։ Ողորմելի արարածներ,