Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգի ունի, կարող է պատահել, որ մեռած լինի [և մեծ մասամբ էդպես է լինում, երբ միայն մարմնից են]։

Կամ ավելի հասարակ մի օրինակ․ երբ ասում են՝ էստեղ շամպայն կա, դուք շիշն էլ հետն եք երևակայում։ Բայց, եթե [ձեզ] ասեն՝ էստեղ կա շիշ, էդ չի նշանակիլ, թե անպատճառ շամպայնն էլ [մեջը պետք է լինի, կլինի] մեջն է։

[Երբ որ միայն շշից են խոսում, մեծ մասամբ դատարկ շիշն է լինում]։ Էսպեսով [էնպես որ Ռուսթավելին ու իր հարգողները կարող են միանգամայն հանգիստ լինել։ Եվ էդ] Ըստ էության նրան գերազանցելու մասին խոսք անգամ չի եղել։

Ինչ վերաբերում է երկրորդ խնդրին, Արևելյան Վրաստանին ու Թիֆլիսին, դարձյալ թյուրիմացություն է։

Նա ասավ․ պատմական աղետներից Արևելյան Վրաստանը ավելի է տուժել, քան Արևմտյան Վրաստանը։ Էդ պատճառով էլ Արևմտյան Վրաստանում ցեղային տիպն ու լեզուն ավելի անաղարտ են մնացել, քան Արևելյան Վրաստանում։ Եվ Արևելյան Վրաստանը զրկվել է զուտ վրացական, այսինքն՝ Մ Մեսխեթական կամ Ռուսթավելու ոճի մաքրությունից։ Մի երևույթ, որ եթե ճշմարիտ է Վրաստանի մի մասի վերաբերությամբ, ճշմարիտ է ամբողջ Հայաստանի վերաբերությամբ, և ես դեռ նորերս խոսել եմ էս մասին։

Թիֆլիսին գալով՝ ասավ․ պատմության պարադոքսներով Թիֆլիսում ստեղծվել է մոքալաքի տիպը, որի միջից և վրացերենը, և հայերենը, և պարսկերենը, և ադրբեջանականը։ Մի էտնիկական սումբուր։ Եվ էդ տիպն էլ առաջ բերելով իր արվեստն ու գրականությունը, ազդել է Արևելյան Վրաստանի գրականության վրա։

Եվ խոսք անգամ չի եղել Արևելյան Վրաստանի այլասերման կամ մահացման, ինչպես և Թիֆլիսի ոչ վրացական քաղաք լինելուն։