ընդունվել է Ռուսաստանի պահանջով, վերաբերում էր Արևմտյան Հայաստանին։ Հետագայում՝ Բեռլինի կոնգրեսում դարձավ պայմանագրի 61-րդ հոդված՝ հետևյալ ձևակերպումով. «Բ․ դուռը հանձն է առնում հայաբնակ նահանգներում առանց ուշացնելու իրականացնել տեղական կարիքներից բխող բարվոքումներ ու բարենորոգումներ և երաշխավորել նրանց (հայերի՝ խմբ.) ապահովությունը քրդերից ու չերքեզներից։ Այս նպատակի համար ձեռք առած միջոցների մասին նա պետք է պարբերաբար հաղորդի պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրության վրա»։
3 Իշխան Գրիգորի Գոլիցինը Կովկասի փոխարքա է եղել 1897-1904 թթ.։ Հռչակվել է իր հայահալած քաղաքականությամբ։ Նրա օրոք փակվել են հայկական դպրոցներն ու մշակութային օջախները։ Նրա պնդմամբ 1903 թ. հունվարի 12-ին ցարական կառավարությունը օրենք է ընդունել, որով հարքունիս են գրավվել հայ եկեղեցու կալվածքներն ու գույքը և այլն։ Այս հալածանքներն ու բռնությունները հուզումներ են առաջացրել հայ ժողովրդի մեջ։ 1905 թ․ օգոստոսի 1-ին, հեղափոխական հուզումների ճնշման տակ, վերացվել է վերը հիշատակված օրենքը, և հայ եկեղեցապատկան գույքն ու կալվածքները վերադարձվել են։
4 Լերմոնտովի «Спор» բանաստեղծությունից է (տե՛ս М. Ю. Лермонтов. Собрание сочинений в четырех томах, т. I, Москва, 1957, ст. 71)։
5 Եթե Սան-Ստեֆանոյում բանակցությունները տեղի էին ունենում միայն Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ապա Բեռլինի կոնֆերանսում հայկական հարցի քննարկմանը և պայմանագրի 61-րդ հոդվածի ձևակերպմանը մասնակցել են վերը հիշատակված բոլոր վեց պետությունների ներկայացուցիչները։
6 Այդպես է պատասխանել Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար լորդ Սոլսբերին 1878 թ. Լոնդոն մեկնած հայոց պատվիրակությանը (տե՛ս ՀՀ, Կենտրոնական արխիվ, № 856, գործ 22, էջ 17-70)։
7 Փարիզի կոնգրեսը բացվել է 1856 թ. փետրվարի 6-ին։
8 История человечества под общей редакцией д-ра Г. Гельмольта, т. VIII, С. Петербург, ст. 292: Թումանյանը քաղվածքը մեջ է բերել իր թարգմանությամբ։
ՀԱՅՈՑ ԳՐՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՆԵՐԸ
(էջ 22)
Տպագրվել է Հր, 1918, 20 հունվարի, № 15, «Ներքին տեսություն», բաժնում, որտեղից և արտատպվում է։