Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

<Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

(էջ 58)

Տպագրվել է Հր, 1913, 25 մայիսի, № 113, այնուհետև՝ ԹՔ, էջ 253-258, ԵԺ IV, 256-260։

Արտատպվում է Հր-ից։

1 Մայիսի 25-ի երեկույթը կրկնությունն էր ապրիլի 5-ին Հասարակական ժողովարանի դահլիճում տեղի ունեցած երեկույթի (տե՛ս «Երկու մեծ թիֆլիսեցիներ» հոդվածի 9-րդ ծանոթագրությունը)։

2 Նկատի ունի «Երկու մեծ թիֆլիսեցիներ» հոդվածը։

3 Թումանյանը, իր թարգմանությամբ, մեջ է բերում Սայաթ-Նովայի թուրքերեն խաղերից մեկի մի տողը։ Այս խաղը հետագայում Մ. Հասրաթյանի թարգմանությամբ հայերեն հրատարակվել է մի քանի անգամ։ Հասրաթյանի թարգմանությամբ տողն ունի հետևյալ պատկերը. «Աշուղությունը կրակ է, սիրտըս արած մի քուրա» (տե՛ս Սայաթ-Նովա, Երեվան, 1963, էջ 185)։

4 Տե՛ս Սայաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակությունը, էջ 52, Գ երգից է։

5 Նույն տեղում, էջ 84, ԺԴ երգից է։ Թումանյանը մեջ է բերում փոքր-ինչ փոփոխված։ Գրքում տողն ունի հետևյալ պատկերը. «Աշուղի լեզուն բլբուլ է, օրհնանք ունէ, նալաթ չը կա»։

6 Բերում է թուրքերեն մի խազից։ Մ․ Հասրաթյանի թարգմանությամբ տողն ունի հետևյալ պատկերը. «Ջունուն էլած, սազը ձեռին սազ ածող է Սայաթ-Նովեն» (տե՛ս Սայաթ-Նովա, էջ 141)։

7 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակությունը, էջ 136, ԷԴ երգից է։

8 Նույն տեղում։

<ԽՈՍՔ ԾԵՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ>

(էջ 62)

Մեծարման այս խոսքը Թումանյանն արտասանել է 1913 թ. մայիսի 26-ին, Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը, Ծերենցի մահվան 25-րդ տարելիցի առթիվ, գրողի գերեզմանի մոտ, ՀԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցած հոգեհանգստից հետո, մեծ բազմության ներկայությամբ։

Տպագրվել է Հր, 1913, 28 մայիսի, № 115, հոգեհանգստին նվիրված հաղորդման մեջ, խմբագրության հետևյալ ծանոթությամբ. «Որպես բնորոշում Ծերենցի անձնավորության և նրա գրական նշանակության, առաջ ենք բերում Հ. Թումանյանի ճառն ամբողջովին»։ Այնուհետև տպագրվել է ԹՔ, էջ 259-260, ԵԺ IV, 450-451։

Արտատպվում է Հր-ից։