Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅՈՑ ԴՐԱՄԲՅԱՆԻԶՄՆ ՈԻ ԵՍ

(էջ 64)

Տպագրվել է Հր, 1913, 12, 13 և 21 հունիսի, № № 128, 129 և 135 այնուհետև՝ ԹՔ, էջ 260-270, մի քանի բառերի բացթողումով, ԵԺ IV, 260-269։

Արտատպվում է Հր-ից։

1 Ռ. Դրամբյանի հողվածները լույս են տեսել ոչ թև 1910, այլ 1909 թվականի («Գրական մեծությունները բանագող», Մշ, 1909, № 162, «Իմ վերջին խոսքը Հովհ. Թումանյանին», Մշ, 1909, № № 187, 189, 193)։

2 Տե՛ս «Հովիտի» Ս. Հ.-ի քննադատականի առիթով» հոդվածի 4-րդ ծանոթագրությունը։

3 1913 թ. մայիսի 2-ին № 93-ում, «Մամուլ» ընդհանուր վերնագրի տակ «Մշակը» տպագրել է. «Հովիտ» շաբաթերթի մեջ (№ 16) Ս. Հ. առաջ է բերում մի իրողություն, որ ցույց է տալիս, թե իբր բանագողությունը ընդհանուր երևույթ է դարձել մեր գրողների մեջ։ Դուրս է գալիս, որ Հովհ. Թումանյանի «Գառնիկ ախպերը» գրվածքը, որ առաջարկված է իբրև ինքնուրույն հեղինակություն, «տեղ-տեղ ազատ փոխադրություն է և ուրիշ տեղ էլ ստրկական թարգմանություն ռուսական ժողովրդական մի հեքիաթից, որ կրում է «Сестрица Аленушка и братец Иванушка» վերտառությունը։ Շաբաթաթերթի մեջ բերած են օրինակներ, այն է ռուսերեն բնագիրը և հայերեն փոխադրություն-թարգմանությունը»։

Հաջորդ օրը, մայիսի 3-ին «Մշակի» № 94-ում տպագրվել է Շիրվանզադեի «Նամակ խմբագրության» հոդվածը, որտեղ գրողը նախ իր կասկածն է հայտնում այն մասին, թե իբր Թումանյանի «Գառնիկ ախպերը» վերցված է ռուսական մի հեքիաթից, ապա և բողոքում է այն հայտարարության դեմ, թե «բանագողությունը ընդհանուր երևույթ է մեր գրողների մեջ»։ Այս կապակցությամբ «Մշակի» խմբագրությունը նույն համարում տալիս է մի բացատրություն, դրանով, փաստորեն, նոր հարձակում գործելով Թումանյանի վրա։ «Ուրախությամբ տեղ տալով պ. Շիրվազադեի նամակին,-կարդում ենք հիշյալ բացատրության մեջ,-պարտք ենք համարում հայտնել, թե անշուշտ մեր նպատակը չի եղել ասել, թե բանագողությունը մեր բոլոր գրողների մեջ ընդհանուր երևույթ է։ Գործածելով «մեր գրողների մեջ» խոսքը, մենք նկատի ենք ունեցել մի քանի գրողների, որոնց վերաբերմամբ վերջին տարիները մամուլի մեջ մերկացումներ եղան»։

4 Նկատի ունի իր «Ոչ գրական ոչնչությունները քննադատ» հոդվածը (տե՛ս սույն հրատարակություն, հ. 6, էջ 160)։

5 Խոսքն իր «Հովիտի» Ս. Հ.-ի քննադատականի առիթով» հոդվածի մասին է։