Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


<Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈԻԹՅԱՆ ԱՌԹԻՎ>

(էջ 124)

Այն բացման խոսքն Է, որ Թումանյանն արտասանել Է 1914 թ. Հունվարի 23-ին, ՀԳԸ հերթական 28-րդ երևկույթում, որտեղ «Հայ ճարտարապետության ընդհանուր տեսությունը» թեմայով բանախոսել Է Թ. Թորամանյանը։ Տպագրվել Է Հր, 1914, 26 հունվարի, № 19, այնուհետև՝ ԹՔ, Էջ 296-298, ապա, մասնակի կրճատումներով՝ ԵԺ IV, 459-460։ Արտատպվում Է Հր-ից, որտեղ Թոլմանյանի խոսքից առաջ կարդում ենք. «Նախքան դասախոսությունը բուռն ծափահարությունների տակ բեմ բարձրացավ Հովհ. Թումանյանը և ասավ հետևյալը»։ 1 Մինչև 1914 թ. Թ. Թորամանյանն արդեն մշակել Էր ուսումնասիրության իր մեթոդը և նշել հայ ճարտարապետության ինքնուրույն տեղը համաշխարհային ճարտարապետական արվեստի մեջ։ Նա հրատարակել Էր «Զվարթնոց եկեղեցին» (1905), «Էքմիածնի տաճարը» (1909), «Կաթիլմը հայ գեղարվեստի ծովեն» (1909), «Տեկորի տաճարը» (1911), «Գավիթ և ժամատուն հաչոց հնագույն եկեղեցիների մեջ» (1911), «Անի քաղաք, թե՞ ամրոց» (1912), «Հայ ճարտարապետության շրջանները» (1913), «Նորագույն կարծիքներ հայ ճարտարապետության մասին» (1913) ուսումնասիրությունները և բազմաթիվ հոդվածներ։ 2 Վերը հիշատակված աշխատություններն ու հոդվածներն արժանացել են ռուս և եվրոպական գիտնականների բարձր գնահատականներին։ Պետերբուրգի կայսերական հնագիտական մասնաժողովի «Տեղեկագիրն», օրինակ, գրել է. «ճարտարապետության պատմության մեջ Թորամանյանն առաջ բերեց մի ամբողջ հեղաշրջում։ Մինչև նրա աշխատությունների երևան գալը եվրոպական գիտությունը չէր ընդունում ինքնուրույն հայ ճարտարապետությունը, որը համարվում էր V-XII դարերում տիրող բյուգանդականի նմանությունը… Միայն շնորհիվ Թորամանյանի աշխատությունների, որոնք արևելյան գեղարվեստի պատմության մեջ մի առանձին շրջան են կազմում, եվրոպական գիտությունը ճշտում է իր սխալը և նրանում բացվում է ինքնուրույն էջ հին հայ ճարտարապետության համար (Е П. Древняя армянская архитектура. Известия императорской археологической комиссии. Прибавление к выпуску 44-му. С.-Пб,, 1912. с. 92-93): Արևելյան արվեստի նշանավոր պատմաբան Հ. Ստրիժիգովս կին դեռ այն ժամանակ հիացած էր Թորամանյանի աշխատություններով, հայ ինքնուրույն ճարտարապետության հայտնագործությամբ։ Նա բազմաթիվ հիացական տողեր է գրել Թորամանյանի մասին, իսկ ավելի ուշ՝ 1918 թ., «Հայերի ճարտարապետությունը» և Եվրոպան» հայտնի աշխատության մեջ ասել է. «Չպիտի զարմանալ, եթե այստեղ խոսվի շատ բաների մասին,