Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/619

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՍՐԱՆՈՎ ԿՀԱՂԹԵՍ»

(էջ 152)

Տպագրվել է Հր, 1914, 12 հոկտեմբերի, № 226, այնուհետև, կրճատումներով՝ Եժ IV, 304-306։

Արտատպվում է Հր-ից։

1 Նկատի ունի իմպերիալիստական Գերմանիայի հիմնը, որ գործածության մեջ էր նաև նացիոնալ-սոցիալիստների (ֆաշիստների) տիրապետության տարիներին։

2 Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թումանյանը մեծ հույսեր էր կապում Եռյակ համաձայնության հաղթանակի հետ՝ Արևմտյան Հայաստանի ազատագրության գործում։

3 Ըստ ավանդության՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIV-ին է պատկանում «Պետությունը ես եմ» արտահայտությունը։


ՄԻ «ԲԱՑԱՏՐՈԻԹՅԱՆ» ԱՌԻԹՈՎ

(էջ 155)

Տպագրվել է Հր, 1914, 16 հոկտեմբերի, № 229, այնուհետև՝ ԵԺ IV, 307։

Արտատպվում է Հր-ից։


ՎԵՐՋԻՆ ՏԱԳՆԱՊԸ

(էջ 156)

Ուղղված է գերմանա-թուրքական դաշինքի դեմ՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Տպագրվել է Հր, 1914, 21 հոկտեմբերի, № 233, որտեղից և արտատպվում է։

1 Եռյակ համաձայնություն կամ Եռյակ միություն - Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի ռազմաքաղաքական դաշինքը, որը ձևավորվեց 1879-1882 թթ., ուղղված Անգլիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեմ։ 1904-1907 թթ. վերջիններս ի հակակշիռ Եռյակ միության ստեղծեցին իրենց դաշինքը՝ Անտանտը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Իտալիան իրեն հայտարարեց չեզոք, իսկ 1915-ին միացավ Անտանտի պետություններին։