Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/635

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Արտատպվում է Հր-ից։

1 «Сборник армянской литературы». Под редакцией М. Горького, Пг., 1916.

2 Նկատի ունի Մ. Աբեղյանի հետևյալ տողերը.

«Առյուծաձև Մհեր» - Այս Մհերն իսկապես կրկնություն է, Պստիկ Մհերի և նրա վրա պատմածները Սանասարի և Դավթի վրա պատմած միջադեպերից կազմված մի կրկնություն է միայն։ Միակ դյուցազնական գիծը, որ միայն այս Մհերի վրա է պատմված, որից և նա իր մականունն է ստացել, է մանուկ հասակում մի առյուծ սպանելը․․․ Մհերը տասնուհինգ տարեկան հասակում հակառակ հոր կամքին գնում է առյուծն-սպանելու, «Առան իրար. Մհեր առյուծին սպանեց, քաշեց երկու կտոր արեց, մեկ դրեց ճամփու էն ղրաղ, մեկն էն ղրաղ»։ Նա ձևում, կիսում է առյուծին» (տե՛ս Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական վեպը, Թիֆլիս, 1908, էջ 170-171 )։


ԱԴԱՄՅԱՆԻ ՕՐԵՐԻՑ

(ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ)

(էջ 253)

Տպագրվել է Հր, 1916, 3 և 5 հունիսի, № № 122 և 124, այնուհետև՝ ԹՔ, էջ 366-372, ԵԺ IV, 353-358։

Արտատպվում է Հր-ից։

1 Տե՛ս «Համաշխարհային գրական տոնը» հոդվածի ծանոթագրու- թյունը։

2 Նկատի ունի Գրիգոր Տեր-Հարությունյանին, որը բանաստեղծի աշակերտության տարիներին ավագ վերակացու է եղել Ներսիսյան դպրոցում։

3 Խոսքը Հակոբ Կարինյանի «Վարդան Մամիկոնյան» (կամ «Վարդան մեծն հայոց», կամ «Վարդանանց պատերազմ») պատմական ողբերգության 1887 թ. փետրվարի 12-ի բեմադրության մասին է։ Իր հուշերը գրի առնելով դեպքից 29 տարի անց, Թումանյանը շփոթում է. Ադամյանի հետ բեմ է ելել ոչ թե տիկին Ազնիվ-Հրաչյան, այլ տիկին Գոհարիկ Շիրինյանը (այս մասին մանրամասն տե՛ս Գ. Թերզիբաշյան, Հայ դրամատուրգիայի պատմություն, գիրք երկրորդ, Երևան, 1964, էջ 52-71 և 522)։

4 Այստեղ ևս շփոթություն կա. 1887 թ. Թումանյանն այլևս Ներսիսյան դպրոցի աշակերտ չէր, դպրոցից նա հեռացել էր 1886 թ. սեպտեմբերին (տե՛ս Արամ Իննիկյան, Հովհաննես Թումանյան, Երևան, 1969, էջ 155-156)։

5 Պետք է լինի՝ Գոհարիկ Շիրինյան։