Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/634

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բացառական հոլովում «ծօվէմէն» հանդես է գալիս «մ» տառը, այնպես էլ «մ»-ն նույն երևույթն է։

Ուրեմն՝ «Ես բլբուլ եմ, վարթս մնաց խարուն»։

Այստեղ խար կնշանակի էշ (այդ բառը նույն իմաստով մենք ունենք խարազան բարդ բառի մեջ, որ կնշանակի էշի խփելու, զարկելու իր)։ Ուրեմն Սայաթ-Նովան գանգատավոր է՝ ես եմ սոխակը, վարդը իմը պիտի լինի, որովհետև իրոք վարդը էշի ձեռքն է ընկել․․․» (№ 98)։

6 Տե՛ս Սայեաթ-Նօվայ․․․ Գ. Ախվերդյանի հրատարակություն, էջ 73, Ժ երգից է։

7 Նույն տեղում, էջ 137, ԼԴ երգից է։

8 Նույն տեղում, էջ 141, ԼԶ երգից է։

9 Մեջբերումը Թումանյանը կատարում է Բարդուղեմեոս Ճուղուրյանի՝ 1916 թ. մայիսի 7-ին գրած նամակից (տե՛ս ԳԱԹ, Թֆ, № 808)։


ՄԻ ԵՐԿՈՒ ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

(էջ 249)

Տպագրվել է ՀՄԲ, 1916, 22 մայիսի, № 21, էջ 646-647, այնուհետև ԵԺ IV, 349-351։

Արտատպվում է ՀՄԲ-ից։

1 Այստեղ շաբաթաթերթի խմբագրությունը տողատակ տվել է հետևյալ ծանոթությունը. «Խմբագրությունս համամիտ չէ հարգելի հեղինակին և կարծում է, որ միևնույն նպատակին կարող են ծառայել մի քանի ընկերություններ և ամեն մի ընկերություն իր անելիքը կունենա, եթե ի նկատի առնենք, որ մեր կրթական և կուլտուրական կարիքները շատ և մեծ են, գործելու շրջանակներն էլ լայնատարած»։

2 Թումանյանը գրադարանային հարցերին անդրադարձել է դեռևս 1908 թ.՝ տպագրելով «Հայոց ազգային կենտրոնական գրադարան Թիֆլիսում» հոդվածը (տե՛ս սույն հրատարակության հ. 6, էջ 157)։ Ինչ վերաբերում է այս՝ «Մի երկու խորհուրդ Բարեգործական խորհրդին», հոդվածի այն խոստմանը, թե՝ «հետևյալ անգամ կխոսենք նրա կենտրոնական գրադարանի մասին», ապա, որքան մեզ հայտնի է, բանաստեղծն» այդ հարցին այլևս չի անդրադարձել։


ԵՐԿՈՒ ԲԱՌ ՀԱՅՈՑ ԷՊՈՍԻՑ

(էջ 251)

Տպագրվել է Հր, 1916, 25 մայիսի, № 114, այնուհետև՝ ԹՔ, էջ 364-366, ԵԺ IV, 351-353 (այստեղ բաց է թողնված Պ. Մակինցյանի անունը)։