|
(տե՛ս նույն տեղում)։
ՎԵՐՋԻՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
(էջ 320)
Գրված է բանաստեղծ Ալ. Ծատուրյանի մահվան առիթով։
Տպագրված է Հր, 1917, 9 ապրիլի, № 71, «Ալ. Ծատուրյանի հիշատակին» ընդհանուր խորագրի տակ, այնուհետև՝ ԹՔ, էջ 415-417, ԵԺ IV, 394-395։
Արտատպվում է Հր-ից։
1 Լերմոնտովի «Մծիրի» պոեմի 708-712-րդ տողերն են՝ վերցված թարգմանության նախնական տարբերակից (1896 և 1903 թթ. հրատարակություններ), թեև այստեղ կան երկու տարբերություններ (երկրորդ տողում՝ «գիտեմ»-«հավատա», երրորդ տողում՝ «դիակս»—«իմ դին»)։
Վերջնական մշակումն ունի հետևյալ կերպարանքը։
|
(տե՛ս սույն հրատարակություն, հ. 4, էջ 153)։
ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
(էջ 322)
Տպագրվել է Մշ, 1917, 27 ապրիլի, № 82, որտեղից և արտատպվում է։
1 Հայկազյան ընկերությունը հիմնադրվել է 1917 թ. մայիսի 31-ին Թիֆլիսի Երաժշտական բարձրագույն դպրոցի դահլիճում կայացած ժողովում։ Ընկերության նախագահ է ընտրվել Կ. Ալիխանյանը, քարտուղար Ստ. Մալխասյանը, անդամներ՝ Հովհ. Թումանյան, Լ. Շանթ, Մ. Աբեղյան, Ն. Աղբալյան, Մ. Բերբերյան, Ստ. Լիսիցյան, Գ. Ծուրինյան, Մ. Բունիաթյան, Փ. Վարղազարյան և ուրիշներ (տե՛ս Հր, 1917, 3 հունիսի, № 116, Մշ, 1917, 6 հունիսի, № 117 և այլն)։ Սակայն դեռևս ապրիլի 23-ին, Արտիստական ընկերության դահլիճում, տեղի է ունեցել հիմնադիր