Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


{Կենտրոն|ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀՈՎՀ. ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԸ

Վրացի եղբայրներ, մեր վաղեմի եղբայրներ, տանջված եղբայրներ, բայց միշտ ազատ և բարձր ոգու տեր եղբայրներ։ Եթե ժողովրդի գրականությունը նրա ոգու իսկական արտացոլումն Է և այդ ոգու կրողը բանաստեղծն Է, ապա ես հայության ոգին եմ բերում ձեզ, ամենավեհը, որ կարող Է ունենալ ժողովուրդն ու մարդը։ Հայության ոգին ցնծում Է իմ մեջ՝ ողջունելով ազատ Վրաստանի զավակների առաջին ազգային համագումարը։ Հիացմունքով վկայում եմ, որ վրացին երբեք լի ընկճվել և կովկասյան ժողովուրդների մեջ միշտ առաջինն Է եղել իբրև քաղաքացի՝ իր քաղաքական պահանջներով և հասարակական պայքարով։ Եթե մի հայացք ձգենք հարևանների փոխհարաբերությունների վրա ամբողջ աշխարհում, չենք կարող չխոստովանել, որ վրացին, իբրև հարե– վան, ամենալավերից մեկն Է եղել։ Այն բախումները, որ մերթ րնդ մերթ առաջ Էին գալիս հայ և վրացի առանձին շրջանների միջև, ազատ կյանքի պայմաններում պիտի անհետանան հատկասլես այն օրվանից, երբ իր հին հայրենիքից հալածված հայությոլնր հնարավորություն կստանա նոր, ազատ կյանքի համար՝ վերադառնալ օջախ և կթողնի Վրաստանի հողը, որտեղ հայերը Փրկության են գտել պատմության ծանր հարվածներից։ Եվ մեր մեջ կստեղծվի ավելի սերտ, մեծ հոգեկան ու կուլտուրական կապ, մենք՝ կովկասյան ժողովուրդներս դեռ շատ գործեր ունենք միասին կատարելու և մենք՝ կովկասյան ժողովուրդներս եղբայրներ կլինենք հավերժ կողք-կողքի, ինչպես մեր հայրենի լեռներ, ամեն մեկս մեր տեղում մեր շողշողուն գագաթներով միշտ կանգնած միմյանց թիկունքին և մեր հիմքերով միացած, Կեցցե՜ կովկասյան ժողովուրդների եղբայրությունը։ Կեցցե՜ ազատ Վրաստանը՝ ազատ Ռուսաստանի աղատ ժողովուրդ֊ ների միության մեջ։

1918

ОТКРЫТОЕ ПИСЬМО СЕРГЕЮ ГОРОДЕЦКОМУ

(էջ 346)

Տպագրվել Է «Кавказское слова» օրաթերթ, 1918, 3 հունվարի,. № 1, այնուհետև, թարգմանությամբ հանդերձ, սակայն որոշ կրճատումներով՝ ԵԺ IV, 410—413,

642